Շատ վաղուց` Մեծ ջրհեղեղից հետո, առաջին ձյունը Արարատ լեռան վրա նստել է Հայկ նահապետի հոր` Թորգոմի ժամանակ: Դա եղել է մեզանից չորս հազար հինգ հարյուր տարի առաջ: Այդ ժամանակ հեթանոս հայերը Նոր տարին տոնում էին գարնանամուտին: Մի անգամ` Ամանորի նախօրեին, արտասովոր ցրտեր իջան Մասիսի կատարից և խուժեցին այգիներն ու դաշտերը: Թորգոմը արմատով պոկես ծիրանենին և տարավ տուն: Նրա օրինակին հետևեցին մյուսները: Երբ հնչեց Նոր տարին ավետող ծնծղան, մարդիկ գինովցան և սկսեցին պարել ծառի շուրջը: Նրա ճյուղերից նվերներ ու զարդարանքներ կախեցին: Հաջորդ տարվա նախօրեին, չնայած ցրտեր չեղան, բայց մարդիկ այգիներից դարձյալ ծառեր տարան իրենց տները: Այնուհետև հայկական բոլոր ընտանիքներում Ամանորի գալուստը նշանավորվում էր կանաչ ծառի կամ ոստի ներկայությամբ: Այդպես ծառը դրսից տուն մտավ և դարձավ տոնածառ:
Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան,«Սոսյաց անտառ»,Էջ 38
Նյութը պատրաստեց Ռաֆո Ավետիսյանը, Ավագ դպրոց