Դարբնությունը հին Հայաստանում

Vulcan_(Bissen)

Դարբնությունը՝ որպես արհեստ, Հայաստանում կիրառել են դեռևս հնագույն ժամանակներից: Այն զարգացել է հատկապես Հայաստանում, քանի որ մեր երկիրը երկաթի հանույթի բնօրաններից մեկն է: Մեծամորում պեղումներ կատարելիս գիտնականները հայտնաբերել են վաղնջական ժամանակներից մեզ հասած արտադրական կառուցվածքների մի ամբողջ համալիր՝ մետաղ հալելու և ձուլելու վառարաններով:

Եգիպտոսի մի պատմիչ՝ Մանեթոնը, հիշատակում է երկաթե մարտակառքերի մասին՝ Հայաստանից Եգիպտոս հասած: Դրանք աջ ու ձախ կողմերի սռնիներից կապված գերանդիներով եգիպտացիներին ահ ու սարսափի մատնեցին: Պակաս սարսափելի չէին նաև չորքոտանիները ՝ ձիերը՝ կառքերին լծված: Ըստ եգիպտացի պատմիչի՝ ձիեր ևս բուծել և վարժեցրել են հայերը՝ այս գործում էլ դրսևորելով առաջնություն և անզուգականություն: ​

Նյութը մուտքագրեց և տեղադրեց Բագրատ Սարգսյանը, քոլեջ, համակարգչային շահագործող

Հացթուխ քաղաքապետը

14040_originalՊեղումներից պարզվել է, որ Իտալիայի՝ հրաբուխի հետևանքով կործանված Պոմպեյ քաղաքը  ունեցել է հացթուխ-քաղաքապետ: Հին Եվրոպայի շատ ու շատ քաղաքներում պատասխանատու պաշտոններում նշանակվում էին մարդիկ՝ հաց աճեցնելու և թխելու գաղտնիքներին տիրապետող: Ժողովուրդը խորին հարգանքով ու ակնածանքով էր  վերաբերվում հացթուխներին: Հաճախ այդպիսի ակնածանքը շարժում էր թագավորների նախանձը: Ֆրանսիայի Հենրիխ թագավորը,  որ  մի պճնամոլ ու ապաշնորհ անձնավորություն էր, բազմաթիվ այլ կոչումների հետ իր անվանը կցել էր «Հացի թագավոր» հորջորջումը:

Читать далее

Ինչպե՞ս են ստեղծվել բարձրակրունկ կոշիկները

pochemu_zhenshini_vibirajut_visokie_kabluki

Բարձր կրունկներով կոշիկները երևան են եկել միջնադարյան Եվրոպայում: Սրանց հայրենիքը Փարիզն է: Քանի որ Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր,մարդիկ մի փողոցից մյուսն անցնելիս խրվում էին ցեխի մեջ և դուրս գալիս ամբողջովին կեղտոտված:

Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակար, որպեսզի ոտքը գետնից բարձր դնեն, հնարեցին բարձր կրունկները, որոնք հարմար միջոց էին ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները ` կին թե տղամարդ, սկսեցին բարձրակրունկ կոշիկ հագնել:

Читать далее

Արծաթ Ag

скачанные файлы (1)

Արծաթը հայտնի է վաղ անցյալից: Այն ոսկու և պլատինի նման ազնիվ, թանկարժեք, սպիտակափայլ, գեղեցիկ տեսքով մետաղ է: Նրանից պատրաստել են սեղանի սպասք և տարբեր զարդարանքներ: Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր: Մ.թ.ա. 2500 թ-ին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ: Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում (մ. թ. ա. V–IV դարերում), Արտաշատում (մ. թ. ա. II–I դարերում):

Բնության մեջ արծաթը հանդիպում է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ  միացությունների ձևով: Արծաթի հիմնական մասը, որպես կողմնակի արգասիք, կորզվում է այլ մետաղների (ցինկ, կապար, կոբալտ, պղինձ) արդյունահանման ժամանակ: Արծաթի հանքաքարի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Մեքսիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում:

Читать далее

Ամեն ինչը կարևոր է, բայց ամենակարևորը արհեստն է (սերբական հեքիաթ)

kurkin_05

Մի անգամ  թագավորը  որոշում է  իր կնոջ ու  դստեր հետ  նավով բաց ծով  զբոսանքի ելնել:  Դեռ չէին հասցրել ափից հեռանալ, երբ ուժեղ քամի է փչում և նրանց տանում  հեռու-հեռավոր ափեր՝ անհայտ մի երկիր, որտեղ իրենց թագավորության մասին ոչինչ չէին լսել:   Ափ են իջնում: Թագավորը վախենում է  ասել, թե ով է ինքը, իսկ  նրանց  ձեռքին բոլորովին  փող չի  լինում: Թագավորը  ոչ մի արհեստ  չգիտեր, ուստի  նրան աշխատանքի  են վերցնում  որպես   գեղջուկ  նախրապան:

Читать далее

Զրույց շնչի մասին

5

Դվին քաղաքում (այն հայտնի  էր իր հմուտ արհեստավորներով) մի ծեր կավագործ էր ապրում՝ մեծահամբավ ու  շնորհաշատ, որի ձեռքերում հասարակ կավը դառնում էր կլորիկ սափոր  ու նախշազարդ կթղա, գոգավոր պնակ ու ծաղկանկար սկահակ՝ բոլորն էլ նուրբ, օդի պես թեթև: Մի երիտասարդ գալիս է աշակերտելու բրուտին՝ փորձելով յուրացնել նրա վարպետությունը, և օրնիբուն հետևելով ուսուցչի՝ հրաշք արարող դյուրաշարժ մատներին՝ ջանում նմանվել նրան: Սակայն որքան էլ տքնում էր, նրա պատրաստած անոթները վարպետի գործերի պես նուրբ ու թեթև չէին ստացվում, ոչ էլ զրնգում էին մեղմ ու ղողանջուն: Մռայլվում էր երիտասարդը,  տխրում, բայց չէր հուսալքվում, շարունակում էր աշխատել զօրուգիշեր:

Читать далее

Առաջին դարբինը

236

Ասում են՝  աշխարհում  առաջին դարբինը Դավիթ մարգարեն  է եղել: Իբրև արդարամիտ ու  անաչառ մարդ՝ Տերը պարգևատրել էր  նրան. առանց ձեռքերն այրելու՝ նա քուրայից  հանում  էր կաս-կարմիր երկաթը, հրակեզ  մետաղը  դնում  ծնկներին (այն ժամանակ  ո’չ զնդան կար, ո’չ էլ ունելի) և կռելով  կոփում տաք  ձուլվածքը: Մարգարեի դրացիներից մեկը խնդրում է  նրան իր կրտսեր որդուն  դարբնություն սովորեցնել: Մանրազնին հետևելով վարպետի՝ զարմանալիորեն փութկոտ ու վարժ շարժումներին՝ պատանին՝ ուշիմ ու  ընդունակ,  արագորեն  յուրացնում է  դարբնի  արհեստը:

Читать далее