Ինչպե՞ս են ստեղծվել բարձրակրունկ կոշիկները

pochemu_zhenshini_vibirajut_visokie_kabluki

Բարձր կրունկներով կոշիկները երևան են եկել միջնադարյան Եվրոպայում: Սրանց հայրենիքը Փարիզն է: Քանի որ Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր,մարդիկ մի փողոցից մյուսն անցնելիս խրվում էին ցեխի մեջ և դուրս գալիս ամբողջովին կեղտոտված:

Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակար, որպեսզի ոտքը գետնից բարձր դնեն, հնարեցին բարձր կրունկները, որոնք հարմար միջոց էին ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները ` կին թե տղամարդ, սկսեցին բարձրակրունկ կոշիկ հագնել:

Այսպիսի կոշիկը նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեց աշխարհի բոլոր կողմերում: Հետագայում տղամարդիկ հրաժարվեցին բարձրակրունկ կոշիկից: Մինչդեռ կանայք այնքան սիրեցին դրանք, որ կոշկագործները ստիպված եղան ավելի ու ավելի նրբագեղ ու նորաոճ դարձնել այդ կոշիկները:

Նյութը պատրաստեց Սրբուհի Պետրոսյանը, արհեստների դպրոց, վարսահարդար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s