Հացթուխ քաղաքապետը

14040_originalՊեղումներից պարզվել է, որ Իտալիայի՝ հրաբուխի հետևանքով կործանված Պոմպեյ քաղաքը  ունեցել է հացթուխ-քաղաքապետ: Հին Եվրոպայի շատ ու շատ քաղաքներում պատասխանատու պաշտոններում նշանակվում էին մարդիկ՝ հաց աճեցնելու և թխելու գաղտնիքներին տիրապետող: Ժողովուրդը խորին հարգանքով ու ակնածանքով էր  վերաբերվում հացթուխներին: Հաճախ այդպիսի ակնածանքը շարժում էր թագավորների նախանձը: Ֆրանսիայի Հենրիխ թագավորը,  որ  մի պճնամոլ ու ապաշնորհ անձնավորություն էր, բազմաթիվ այլ կոչումների հետ իր անվանը կցել էր «Հացի թագավոր» հորջորջումը:

Հին Հռոմում երկու հազար տարի առաջ կանգնեցվել էր մի հուշարձան՝ այսօրվա մարդու տեսակետից բավականին ինքնօրինակ: Դա  տասներեք մետր բարձրություն ունեցող մի հսկայածավալ կոթող էր: Հուշարձանը նման էր հացի զամբյուղի՝ վրան բերքահավաքի, կալսած հացահատիկի և թխված հացի բարձրաքանդակներով: Քարե զամբյուղից բարձրանում էր  նշանավոր հացթուխի արձանը: Այդ հացթուխը ժամանակին  նշանակվել էր Հռոմի քաղաքապետ: Հացթուխ-քաղաքապետը կառուցել էր բազմաթիվ փռեր՝ գիշերուզօր աշխատող, և կազմակերպել էր քաղաքացիներին անընդհատ ու անխափան հաց մատակարարելու գործը:

Նյութը պատրաստեց Կարեն Գրիգորյանը, քոլեջ, հրուշակագործ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s