Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
Աշխատանքը փոխ հաց է, ոնց անես ընենց էլ կուտես:
Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, եթե չվարարի, չի էլ պակասի:
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:
Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:
Անուստա արհեստը հարամ է:
Աշխատանքը լեռներ կհավասարեցնի:
Աշխատողը անոթի չի մնա:
Ծառի տակին պառկելովՙ բերանդ տանձ չի ընկնի:
Հարևանիդ ցանկացիր մի կով, որ Աստված քեզ տա երկու կով:
Շանը դարբին արին, առաջ իրենը զոդեց:
Ով ալարի, ոչ դալարի:
Փեշակը վարար աղբյուր է:
Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա:
Աշխատանքը լեռներ շուռ կտա:
Այս ջրաղացը ցորեն էլ կաղա, կորեկ էլ:
Կաթնատու պտուկը չեն կտրի:
Ես` աղա, դու` աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:
Ոսկին փոքր է, գինը` մեծ:
Հոգուդ մեռնեմ թանապուր, դու էլ դարձար կերակուր:
Համացանցից ծաղկաքաղ արեց և տեղադրեց Արմեն Գալստյանը, արհեստների դպրոց, ոսկերիչ
Լուսանկարում կահույքագործի ընտանիք է Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառում