Երբ խոսք է գնում հասարակության պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած նշանավոր աստղերի սանրվածքների մասին, չի կարելի չհիշել լեգենդար դերասանուհի Մերիլին Մոնրոյին: Նրա սանրվածքը միշտ անփոփոխ է եղել. կարճ կտրած, պլատինափայլ, մինչև ուսերը հասնող մազերՙ դեպի ներս սանրած «կարե» ոճով, այսինքնՙ ծայրերը ոլորած: Անհավատալի է, բայց փաստ է, որ նման «առաքինի» սանրվածքը մինչև օրս էլ զարմանալիորեն գրավիչ է համարվում:
Հասարակության գիտակցության վրա իսկական սեքսուալ հեղափոխություն իրականացրած մի ուրիշ հայտնի դերասանուհիՙ Բրիջիդ Բարդոն, նորաձևություն բերեց «խուլիգանային» ոճը և «բաբետա» սանրվածքը, որը կարելի է ստանալ երկար մազերի դեպքում: Բրիջիդ Բարդոն գլխի վերին մասում գզելու միջոցով բարձրացնում էր մազերըՙ դեպի առաջ սանրելով առջևի մազափունջը, իսկ կողքերից ուներ մի քանի խոպոպիկներ:
Աղբյուրըՙ այստեղ:
Ռուսերենից փոխադրեց և տեղադրեց Լուիզա Խաչատրյանը, արհեստների դպրոց, դիմահարդար