Ասում են, որ վարսահարդարման մշակույթը առավել զարգացած է եղել Հին Հունաստանում : «Կոսմետիկա» եզրույթը ունի հունական ծագում և նշանակում է «զարդարելու արվեստ»: Հույները բուժական կոսմետիկայի պատրաստաման բազմաթիվ ձևեր գիտեին, երկրում պաշտամունքի առարկա էր համարվում մարդու մարմինը, հարդարանքը կատարվում էր խնամքով . և’ տղամարդկանց , և’ կանանց մազերի հյուսքի և գանգրացման համար կիրառվում էին տարբեր միջոցներ, ինչպիսին երկաթե ձողերը, որոնք կոչվում էին կալամիս, իսկ այդ աշխատանքը կատարողներին անվանում էին կալամիսաներ (վարսահարդարներ):
Հարդարանքը շատ ժամանակ էր պահանջում, քանի որ դժվար էր և շատ ջանքեր էր պահանջում, այդ ամենի հետ մեկտեղ օգտագործում էին բուսական բուրավետ փոշիներ: Բազմաթիվ կանայք ձգտում էին ունենալ մոխրագույն կամ ոսկեգույն վարսեր: Հույն կանանց ծանր և հաստ վարսերը խնամքով, հանգույցների ձևով հավքվում էին ծոծորակին, զարդարվում դիադեմայով, մարգարիտներով և ժապավեններով : Հագուստի զարդարանքը, վարսահարդարումը և հագուստի ոճը համապատասխանում էին հույների ապրելակերպին /կյանքին/: Հույն կանանց վարսերի հարդարանքի մասին կարող ենք տեղեկություններ ստանալՙ ուսումնասիրելով հին հույների արվեստի գործերըՙ փարթամ վարսեր , գանգուր խոպոպիկներ , ուղիղ կիսված, ճակատից և կողքերից ետ սանրած և ծոծորակի մասում հանգույցի պես հավաքած:
Ինչպիսի՞ տեսք ունեին Հին Հունաստանի պատմության մեջ հիշատակված կանայք: Օրինակՙ Ասպազիան, ով առանձնանում էր դեմքի նուրբ գծերով, հին աշխարհի զարմանալի կանացից էր, ով կարողանում էր փիլիսոփայական զրույցներ վարել Սոֆոկլեսի, «պատմագիտության հայր» Հերոդոտոսի հետ: Ահա նրա հիանալի հարդարանքը. ճակատային հատվածի մազերը բաժանված են փոքր մասերիՙ տարածվելով գագաթից մինչև ճակատ, մազափնջերը հյուված են և կոկիկ հավաքված ծոծորակին:
Աղբյուրըՙ այստեղ:
Ռուսերենից թարգմանեց և տեղադրեց Անի Գևորգյանը, քոլեջ, նախադպրոցական ուսուցում: