Անթուրիումի լեգենդը պատմում է, որ երիտասարդ գեղեցկուհին է վերածվել այս ծաղկի:
Դա եղել է այն ժամանակներում, երբ մարդիկ ապրում էին ցեղային միություններով, իսկ նրանց գլխավորում էր դաժան ու արյունարբու առաջնորդը:
Առաջնորդը որոշել էր կնության վերցնել մի գեղեցկուհու: Գեղեցկուհին մերժում է նրա առաջարկը: Բարկությունից նա հարձակվում է գյուղի վրա, որտեղ ապրում էր գեղեցկուհին, և ուժով բերում նրան իր մոտ:
Հարսանքի օրը տոնական խարույկ են վառում: Երիտասարդ գեղեցկուհին չէր պատկերացնում իր կյանքն արյունարբու առաջնորդի հետ, առանց իր հարազատների: Հարսանեկան կարմիր զգեստով նա նետվում է խարույկի մեջ, բայց աստվածները խնայում են նրան: Դեռ չէր հասցրել ընկնել կրակի մեջ, երբ դառնում է կարմիր ծաղիկ՝ անթուրիում, այնպես քնքուշ, ինչպիսին երիտասարդ գեղեցկուհին էր: Աստվածները ողջ գյուղը վերածում են խիտ, անանցանելի անտառի: Յուրաքանչյուր տերևի վրա առաջացած կաթիլը անմխիթար հարազատների արցունքն էր, ովքեր այդպես էլ չհաշտվեցին իրենց դստեր կորստի հետ:
Գեղեցկուհին, ով վերածվել էր անթուրիում ծաղկի, ծաղկում է ամեն տարի՝ ուրախացնելով մարդկանց իր ողջ գեղեցկությամբ:
Ի դեպ, որոշ արևադարձային շրջաններում, այնքան շատ են անթուրիումները, որ աճում են նույնիսկ շենքերի տանիքների վրա՝ փաթաթվելով հեռախոսալարերին, ալեհավաքներին: Այդպես էլ ծաղկում են:
Աղբյուրըՙ այստեղ:
Ռուսերենից թարգմանեց Աստղիկ Ասլանյանը, քոլեջ, նախադպրոցական ուսուցում