Այդ հնագույն, զարմանահրաշ խաղը՝ շախմատ

скачанные файлы

Լեգենդը պատմում է, որ  Հնդկաստանի թագավորը շախմատի խաղի կանոններին ծանոթանալուց հետո շատ հրապուրվեց նրանով: Նա օրերով չէր կարողանում  կտրվել այդ հիասքանչ խաղից:

Թագավո՞րն էր հրաշալի խաղացող, թե՞ նրա ենթականերին չէր բավականացնում համարձակությունը՝ հաղթելու իրենց թագավորին: Բայց կարճ ժամանակից հետո երկրում թագավորին արժանի ախոյան արդեն չէր գտնվում: Չօգնեց նաև մեծ պարգևը, որ խոստացավ թագավորը  իր հետ հավասար խաղացողին:

Վերջապես որոշեցին մրցման հրավիրել շախմատը հայտնագործողին: Այս մարդը  նույնպես նրբանկատ էր.նա հրաշալի խաղ ցուցադրեց, բայց միայն ոչ-ոքի խաղաց թագավորի հետ:Արդյունքից ոգևորված ու հիացած թագավորը առաջարկեց խոստացած  նվերի կրկնակին և նաև այն, ինչ կցանականար մեծ գյուտարարը:

Նա հրաժարվեց թագավորի նվերից և խնդրեց իր ստեղծած շախմատային տախտակի 64 վանդակներից առաջինի համար ցորենի 1 հատիկ, երկրորդի համար` 2, երրորդի համար` 4, չորրորդի համար` 8 և այլն:

Թագավորը մտածեց, որ հրաշալի խաղի հեղինակը հավանաբար կյանքի հարցերում այնքան իմաստուն չէ, որքան շախմատի ասպարեզում: Բայց մեծ գյուտարարին չվիրավորելու համար կարգադրեց տալ պահանջվող ցորենի քանակությունը:

Իսկ գյուտարարը իմաստուն էր ոչ միայն շախմատի տախտակի դիմաց:

Եվ որքան մեծ եղավ թագավորի զարմանքը, երբ նրան հայտնեցին, թե աշխարհում ինչքան ցորեն որ կա, բավական չէ՝  նշված քանակությունը լրացնելու համար:

Շախմատի տախտակի  64 վանդակների դիմաց պահանջվող ցորենի քանակությունը կազմում է 2 հայտարարով և 1 առաջին անդամով երկրաչափական պրոգրեսիա, որի անդամների թիվն 64  է: Գյուտարարի պահանջած ցորենի քանակությունը որոշելու համար, փաստորեն, պետք է որոշել այդ պրոգրեսիայի անդամների գումարը:

Նյութը պատրաստեց Լուիզա Խաչատրյանը,  արհեստների դպրոց, դիմահարդար

Խորհրդատու՝ Լիանա Հակոբյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s