Ագաթը կիսաթանկարժեք քար է, նուրբ շերտավոր քաղկեդոնի տեսակ: Ագաթը չափազանց հետաքրքիր բյուրեղ է: Այն բաղկացած է իրար միացած տարբեր գույների և թափանցիկության չափազանց բարակ ու անհամար շերտերից: Ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ տարբեր երկրների գիտնականներ փորձում են գտնել ագաթի խորհրդավոր բազմաշերտության գաղտնիքը: Կան տարբեր վարկածներ, բայց գաղտնիքը դեռ սպասում է իր բացահայտմանը:
Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով: Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6,5 է: Ագաթն առաջանում է հրաբխային ապարներում` ջրային սիլիկաթթվային լուծույթների ներհոսման հետևանքով: Հայաստանում հայտնի են Սարի գյուղի և Շահնազարի հանքերը… Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր: Օգտագործվում է տեխնիկայի և ոսկերչության մեջ: Նաև հղկանյութ է:
Ագաթն օգնում է հաղթահարել դյուրագրգիռության, զայրույթի պոռթկումները և այլ բացասական հատկանիշներ: Այն իր տիրոջը հաղորդում է ուժ և երկարակեցություն, սրում է տեսողությունը: Այն յուրահատուկ քար-հովանավոր է հատկապես նրանց համար, ով ծնվել է ապրիլ, մայիս և հունիս ամիսներին:
Ագաթը պաշտպանում է չար աչքից, թույներից, այն կրողին պարգևում է երկարակեցություն ու առողջություն, առնականություն ու հանգստություն:
Աղբյուրը՝ համացանց:
Նյութը պատրաստեց Արամ Գեղամյանը, արհեստների դպրոց, ոսկերիչ