Հին լեգենդը պատմում է, որ աշխարհում ապրում էր գեղեցկուհի Անյուտան: Նա ամբողջ հոգով սիրեց իր սառնարյուն հրապուրողին: Պատանին կոտրեց դյուրահավատ աղջկա սիրտը, և նա մահացավ ցավից և տխրությունից: Աղջկա աղքատ շիրիմին աճեցին անտառային մանուշակներ՝ ներկված երեք գույնով: Նրանցից յուրաքանչյուրը մարմնավորում էր աղջկա երեք զգացմունքները՝ փոխադարձ հույս, զարմանք` անարդար վիրավորանքից և տխրություն` անպատասխան սիրուց:
Հին հույների համար Անյուտայի աչիկների երեք գույնը խորհրդանշում էր սիրո եռանկյունի: Լեգենդի համաձայն՝ Զևսին դուր էր գալիս արագոնյան թագավորի աղջիկը՝ Իոն: Սակայն Զևսի կինը՝ Հերան, նրան կով դարձրեց: Միայն երկար փորձություններից հետո Իոն մարդկային կերպարանք առավ: Որպեսզի ուրախացնի իր սիրելիին, շանթարձակ Զևսը աճեցրեց նրա համար եռագույն մանուշակներ:
Հռոմեական դիցաբանության մեջ այդ ծաղիկներն առնչվում են Վեներայի կերպարին: Հռոմեացիները հավատում էին, որ աստվածները անյուտայի աչիկների էին վերածել տղամարդկանց, ովքեր թաքուն հետևում էին լոգանք ընդունող սիրո աստվածուհուն:
Հնագույն ժամանակներից անյուտայի աչիկները սիրո հավատարմություն են խորհրդանշում: Շատ ազգերի մոտ կան ավանդույթներ, որ կապված են այս ծաղիկների հետ: Լեհ աղջիկները իրենց սիրելիներին նվիրում էին անյուտայի աչիկներ, եթե նրանք երկար ժամանակով հեռանում էին: Այն հավատարմություն և սեր պարգևողի խորհրդանիշն ուներ: Պատահական չէ, որ Ֆրանսիայում եռագույն մանուշակը կոչում էին «հիշողության ծաղիկ»: Անգլիայում դրանք «Սրտի բերկրանք» անվանումն էին կրում: Սիրահարները միմյանց նվիրում էին այս ծաղիկը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնին:
Աղբյուրը՝ այստեղ:
Ռուսերենից թարգմանեց Լանա Մանգասարյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար