Երբ մարդը մանրակրկիտ ճշգրտությամբ մի բարդ աշխատանք է իրականացնում, սովորաբար ասում են. «ոսկերչական աշխատանք» է՝ դրանով իսկ ցույց տալով հարգանք ոսկերչի «կախարդական» մասնագիտության հանդեպ: Այս մասնագիտությունը գոյություն է ունեցել դարեր շարունակ, բայց միայն 2008-ից սկսել են նշել Ոսկերչի միջազգային օրը: Միջազգային մասնագիտական այս տոնը որոշվել է նշել հունվարի 31-ին, սակայն ազգային օրացույցներում ամսաթվերը տարբերվում են:
Ե՞րբ է առաջացել ոսկերչի մասնագիտությունը: Հենց որ Աստված ստեղծեց կնոջը, ծնվեց և առաջին «ոսկերիչը»՝ խայթող օձի կերպարանքով, որն էլ մատուցեց առաջին «գոհարը»՝ խնձորը: Չնայած ավելի վաղ անհայտ «ոսկերիչը» պատրաստել էր Լյուցիֆերի (Լուսբերի) զմրուխտե թագը, որից, ըստ լեգենդի, հետո ստեղծվել է Գրաալի գավաթը: Սուրբ Գրաալը խորհրդանշում է անիրագործելի կամ դժվար իրագործելի ցանկալի նպատակը:
Աղբյուրը՝ համացանց:
Ռուսերենից թարգմանեց և տեղադրեց Էդմոնդ Պարսամյանը, արհեստների դպրոց, ոսկերիչ