Հին Հռոմի վարսահարդարման մշակույթը

7dda4369b8de0ffda77071921965b025Կայսերական Հռոմում  բարձր էին գնահատվում   շեկ  վարսերը և  շեկ  կեղծամները: Չի բացառվում, որ գերմանանական ցեղերի  շիկահեր գեղեցկուհիները  հանգիստ չէին տալիս հռոմեացի կանանց:  Հռոմի հայտնի կանայք մեծ ուշադրություն էին դարձնում իրենց արտաքին տեսքին:  Կոմետիկա օգտագործում էին ամեն օր, վարսահարդարման մշակույթը հասել էր իր գագաթնակետին, կանացի սանրվածքները դարձել էին ավելի  կատարելագործված: Նրանց մասին հյուսվում էին  բանաստեղծություններ և գրվում չարամիտ էպիգրամներ: Նորաձև էին խոշոր  գանգուրները, որոնք այնուհետև  նաև սանրվում էին: Նրանք, ովքեր շքեղ վարսեր չունեին, օգտվում էին կեղծամներից :

Հռոմեական բաղնիքներում  ստրուկ կոսմետոլոգները  մերսում էին պատրիկուհիներին,  շնորհալի  վարպետները  վարսերը հարդարելիս    մրցակցում  էին սանրվածքների  իրենց  հորինվածքներով:     «Ավելի հեշտ էր հաշվել կաղնու կաղինները, քան հռոմեացի կանաց  սանրվածքները»:  Միջոց էր հորինվել,  որը հնարավորություն էր տալիս փոխելու  մազերի գույնը՝ մուգից  բաց:   Դրա պատրաստման գաղտնիքը չի պահպանվել և  բացահայտված չէ:  Այդ ժամանակներից հռոմեացիները սկսեցին կտրել մազերը:  Տղամարդիկ  կրում էին կոկիկ,  կարճ սանրվածքներ,  սափրում էին բեղն ու մորուսը:  Ժամանակի ընթացքում Հին Հռոմի վարպետներն  ունեցան իրենց սեփական ոճը: Սանրվածքները, որոնք ունեին հունական բնույթ, սկսեցին տարբերվել իրենց  լակոնիկությամբ,  կոկիկությամբ, բազմազանությամբ  (ավելի հնարամիտ էին դառնում հյուսքերի, գանգուրների ձևերը):  Հռոմեացի հարուստ կանայք կրում էին ոսկյա  զարդեր, դիադեմաները զարդարում էին բաց ճակատը, ականջօղերը լրացնում էին  ընդհանուր տեսքը, ավելի ցածր խավի կանայք մազերը  ծածկում էին գլխաշորով, որը    կայսերական Հռոմի  սանրվածքն էր:   Հռոմի  ժամանակներից  հայտնի  էր   տխրահռչակ  Մասելինա  Վալերիան, Կլաուդիոյի  կինը,  Հռոմ,  որ    «թաղված էր»  շքեղության և    սանձարձակության մեջ   (մ.թ 25-48 թթ.) : Պահպանված պատկերներում վարսերը ուղղահայաց բաժանված են  և  փոքրիկ հյուսերով  հավաքված   ծոծորակին:

Աղբյուրը՝  այստեղ:

Ռուսերենից թարգմանեց և տեղադրեց Անի Գևորգյանը,քոլեջ,նախադպրոցական կրթություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s