Լեգենդ անյուտայի աչիկների մասին

Anyutayi-achiknerՀին լեգենդը պատմում է, որ աշխարհում ապրում էր գեղեցկուհի Անյուտան: Նա ամբողջ հոգով սիրեց իր սառնարյուն հրապուրողին: Պատանին կոտրեց դյուրահավատ աղջկա սիրտը, և նա մահացավ ցավից և տխրությունից: Աղջկա աղքատ շիրիմին աճեցին անտառային մանուշակներ՝ ներկված երեք գույնով: Նրանցից յուրաքանչյուրը մարմնավորում էր  աղջկա երեք  զգացմունքները՝  փոխադարձ հույս, զարմանք` անարդար վիրավորանքից և տխրություն` անպատասխան սիրուց:

Читать далее

Պահոց բաղարջ

1426019730_baxha

Բաղարջը պահոց  շրջանի հայկական  ուտեստ է,  կարելի է մատուցել  նաև տոնական սեղաններին:

Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու,  պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը  պատրաստեց  Արթուր  Մելքոնյանը, խոհարար

Հայկական բաղարջ

скачанные файлы

Անդորր  գիշեր  էր: Շրջակայքում  ամեն  ինչ  նիրհել  էր: Միայն  ջրաղացների  միալար  չխկչխկոցն  էր  լսվում: Այդ  ձայնի  տակ  կարելի  էր  խաղաղ  ու  հանգիստ  քնել: Սակայն  ծեր  ջրաղացպանի  քունը  չէր  տանում. նա  քաղցած էր: Բայց  կեսգիշերին  որտեղի՞ց  հաց  գտնես: Մոտակայքում  ոչ  ոք  չկար: Ծերունին  սկսեց այս  ու  այն  կողմ  պտտվել: Հանկարծ  աչքն  ընկավ   ալրամանին: Գլխում  ինչ-որ  միտք  փայլատակեց: Առանց  ժամանակ  կորցնելու՝  նա  մի  քանի  բուռ  ալյուրից  խմոր  հունցեց: Հապճեպ  կրակ  վառեց  ու  խարույկի  կողքին  տափարակ  մի  քար  գցեց: Որոշ  ժամանակից  քարը  թեժացավ: Հետո  խմորից  գնդիկներ  արեց, հարթեցրեց  դրանք  ու  կպցրեց  քարին  այնպես, ինչպես  թոնրի  պատին են  կպցնում:

Ջրաղացպանը  երբևէ այդքան  ախորժակով  չէր  ընթրել:

Այդպես  ստեղծվեց  հայկական բաղարջը՝  անթթխմոր հացը, որի համը մնաց ջրաղացների ալրոտ պատերի ներսում:

Նյութը  պատրաստեց  Արթուր  Մելքոնյանը,  արհեստների դպրոց, խոհարար

Հունական խոհանոց՝ ստիֆադո

stifado-hunakan-xohanoc

Ստիֆադոն մսով  պատրաստված հունական  համեղ ուտեստ  է: Մատուցվում է ամենօրյա սեղաններին:

Բաղդրատոմս

Միսը կտրատել, աղով և պղպեղով համեմել: Մսի կտորները թաթախել ալյուրի մեջ: Յուղը տաքացնել և միսը տապակել մինչև կարմիր կեղև առաջանա: Վրան գինի լցնել, սխտոր, ջուր ավելացնել և եփել, մինչև գրեթե պատրաստ լինի: Սոխեռած անել, ավելացնել կես բաժակ ջրով բացած տոմատի մածուկ, մեխակ: Սոխեռածը լցնել մսի վրա և եփել: Մատուցել բանջարեղենի հետ, զարդարել կտրատած մաղադանոսով և սոխի օղակներով:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Արթուր Գրիգորյանը, արհեստների դպրոց

Ագաթը՝ որպես երկարակեցության խորհրդանիշ

pastedImage

Ագաթը կիսաթանկարժեք քար է, նուրբ շերտավոր քաղկեդոնի տեսակ: Ագաթը չափազանց հետաքրքիր բյուրեղ է: Այն բաղկացած է իրար միացած տարբեր գույների և թափանցիկության չափազանց բարակ ու անհամար շերտերից: Ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ տարբեր երկրների գիտնականներ փորձում են գտնել ագաթի խորհրդավոր բազմաշերտության գաղտնիքը: Կան տարբեր վարկածներ, բայց գաղտնիքը դեռ սպասում է իր բացահայտմանը:

Читать далее

Այդ հնագույն, զարմանահրաշ խաղը՝ շախմատ

скачанные файлы

Լեգենդը պատմում է, որ  Հնդկաստանի թագավորը շախմատի խաղի կանոններին ծանոթանալուց հետո շատ հրապուրվեց նրանով: Նա օրերով չէր կարողանում  կտրվել այդ հիասքանչ խաղից:

Թագավո՞րն էր հրաշալի խաղացող, թե՞ նրա ենթականերին չէր բավականացնում համարձակությունը՝ հաղթելու իրենց թագավորին: Բայց կարճ ժամանակից հետո երկրում թագավորին արժանի ախոյան արդեն չէր գտնվում: Չօգնեց նաև մեծ պարգևը, որ խոստացավ թագավորը  իր հետ հավասար խաղացողին:

Читать далее

Անթուրիում ծաղկի լեգենդը

641371

Անթուրիումի լեգենդը պատմում է, որ երիտասարդ գեղեցկուհին է վերածվել  այս ծաղկի:

Դա եղել է այն   ժամանակներում, երբ մարդիկ ապրում էին ցեղային միություններով,  իսկ նրանց գլխավորում էր դաժան ու արյունարբու առաջնորդը:

Առաջնորդը որոշել էր կնության վերցնել մի գեղեցկուհու: Գեղեցկուհին մերժում է նրա առաջարկը: Բարկությունից նա հարձակվում է գյուղի վրա, որտեղ ապրում էր գեղեցկուհին, և ուժով բերում նրան իր մոտ:

Читать далее

Վարսահարդարումը Հին Հունաստանում

1337053574_d181d0b2d0b0d0b4d0b5d0b1d0bdd18bd0b5

Ասում են, որ վարսահարդարման մշակույթը առավել զարգացած է եղել Հին Հունաստանում :  «Կոսմետիկա»  եզրույթը  ունի հունական ծագում և նշանակում է «զարդարելու արվեստ»: Հույները  բուժական  կոսմետիկայի պատրաստաման  բազմաթիվ ձևեր գիտեին,  երկրում պաշտամունքի առարկա էր համարվում մարդու մարմինը, հարդարանքը կատարվում էր խնամքով . և’ տղամարդկանց , և’ կանանց  մազերի  հյուսքի և գանգրացման համար  կիրառվում էին  տարբեր միջոցներ,  ինչպիսին  երկաթե ձողերը, որոնք կոչվում էին կալամիս, իսկ  այդ աշխատանքը կատարողներին անվանում էին կալամիսաներ (վարսահարդարներ):

Читать далее