Կարի մեքենայի ստեղծման պատմությունից

janome 423s-500x500

Ժամանակակից դերձակի՝ այսպիսի ծանոթ և սովորական դարձած գործիքը, չնայած հագուստի ստեղծման մի քանի հազար տարվա պատմությանը,  ինչքան էլ զարմանալի է, այդքան էլ վաղ չէ հայտնաբերվել՝ ընդամենը XVII  դարի կեսերին: Իհարկե, դերձակի ձեռքի աշխատանքը և կարը մեքենայացնելու փորձերը նախաձեռնվել են ավելի վաղ… Առաջին հիշատակումները մեզ հասել են  XIV -րդ դարի հոլանդական նավատորմային արհեստանոցներից,  որտեղ մեծ և չշրջվող սարքը հեռավոր կերպով  կարի մեքենա  էր հիշեցնում, որն օգտագործվում էր նավերի համար առագաստներ պատրաստելու համար: Գյուտարարի անունն  ու նաև գործունեության սկզբունքը  մեզ չի հասել:

Читать далее

Ինչպե՞ս են առաջացել դրամները

Tigran_Mets

Հարյուրամյակներ առաջ մարդիկ չգիտեին՝ ինչ է դրամը: Նրանք պարզապես փոխանակում էին ապրանքները: Բրուտները փոխանակում էին խեցամաններ, դարբինները՝ կացիններ, նետի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, անասնապահները՝ եզներ, ոչխարներ, դեղագործները՝ դեղաբույսեր:

Բայց այդպիսի փոխանակություն կատարելը բարդ էր, որովհետև իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին:

Մարդիկ հայտնագործեցին դրամը: Ամենաառաջին դրամներից էին փափկամորթների խեցիները, որոնք, սակայն, շատ էժան էին:

Читать далее

Ոսկե խոփը

скачанные файлы

Մի թագավոր ոսկուց գութանի խոփ  է շինել տալիս: Հետո հրավիրում է իր երկրի իմաստունիներին ու մեծամեծերին և ասում.

-Ո~վ  իմաստուն ու պատվական այրեր, որոշեցե´ք իմ ոսկե  խոփի գինը:

Իմաստունները խելք խելքի  են տալիս, մտածում, վիճում, բայց չեն կարողանում համաձայնության  գալ: Գնում են թագավորի մոտ:

-Քո խոփը մեկ միլիոն ոսկի արժե, տե´ր թագավոր,- ասում է մի  իմաստուն:

Читать далее

Հայկական առած-ասացվածքներ արհեստների և աշխատանքի մասին

image4inobjects3

Ով ալարի, ոչ դալարի:

Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա:

Թամբալությունից իշուն քեռի կկանչի:

Իմացողին մեկ ասա, չիմացողին՝ հազար:

Նամարդի հացը չուտվի:

Գդալ-գդալ ժողվեցի, շերեփ-շերեփ ցրվեցի:

Ցորեն հաց չունես, ցորեն լեզու ունեցի:

Читать далее

Պատիժ ծառ կտրողին

1564

Այրարատ նահանգի Արշարունիք գավառում` Ախուրյան գետի աջ ափին, ատամնավոր բերդապարիսպներով մի քաղաք է եղել` Բագարան անունով: Մ. թ. ա. երկրորդ դարում այս քաղաքի մերձակայքում տնկել են տարատեսակ ծառերով փարթամ մի անտառ, որը հայտնի էր ‹‹Ծննդոց անտառ›› անունով: Այդ անտառից թեկուզ մի ծառ կտրողը Երվանդ արքայի հրամանով նետվում էր հանցանաց խուցը և այնտեղ մնում ուղիղ մեկ տարի: Բանտարկյալին տալիս էին զանազան ուտելիքներ և ջուր, բայց ոչ հաց: Մի ամբողջ տարի` երեք հարյուր վաթսունհինգ օր, նա հացի համ չէր առնում և հանցանաց խցից դուրս էր գալիս ուժասպառ ու հյուծված:
-Դա ամենաարդար պատիժն է, – ասում էր Երվանդ արքան, – թող ծառ կտրողն իմանա, որ ծառը բնության համար նույնն է, ինչ հացը մարդու համար:

Նյութը պատրաստեց Մարիամ Մանասերյանը, արհեստների դպրոց, վարսահարդար

Հայկ Խաչատրյան  «Սոսյաց անտառ», 137 էջ

Համակարգչում նստեցված և պակասող դրայվերներ

14691

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Նյութը պատրաստեց Ռաֆիկ Ավետիսյանը, արհեստների դպրոց,  համակարգիչների շահագործող

Խորհրդատու՝ Նվարդ Սարգսյան

Ավանդություն քլորոֆիտումի մասին

464_original

Շատ տարիներ առաջ Հարավարևմտյան Աֆրիկայի  փոքրիկ քաղաքում մի աղքատ ընտանիք էր ապրում: Հանկարծ այդ ընտանիքի գլխին սկսվեցին թափվել անհաջողություններ մեկը մյուսի հետևից:  Ընտանիքի առաջին երեխան հիվանդացավ բոլորին անհայտ հիվանդությամբ: Ծնողների բոլոր փորձերը՝ փրկել ավագ զավակին, անցան անարդյունք: Չէին հասցնում հաշտվել կորստի հետ, երբ մեկը մյուսի հետևից դաժան հիվանդությունը անդարձ տանում էր սիրելի զավակներին: Մնացել էր կրտսեր դուստրը: Ծնողներն անճարությունից պարզապես ողբում էին: Այդ կողմերով անցնելիս է լինում մի թափառական և, հարևաններից  լսելով այդ սրտաճմլիկ պատմությունը, այցելում է նրանց տուն:

Читать далее

Կարմիր բողկը՝ հզոր դեղամիջոցների հսկա պահեստ

скачанные файлы

Դիետոլոգները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում սննդակարգում պարտադիր բողկ ավելացնել: Շատ քչերը գիտեն, որ բողկը կարող է «լավագույն մթերք» տիտղոսին հավակնել: Կարմիր բողկն առավել սննդարար է վաղ ամռանը և բավականին ցածր կալորիականություն ունի (մի ամբողջ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա): Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը, իսկ նրա մեջ պարունակվող ֆիտոքիմիական միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով: Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում: Կալիումի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը: Եվ քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար:

Աղբյուրը՝ այստեղ: 

Նյութը պատրաստեց Գայանե Կարապետյանը, քոլեջ, նախադպրոցական կրթություն

Ռուսական առած-ասացվածքներ արհեստների ու աշխատանքի մասին

04c

Не без ума, так и не без промысла.

Թե  խելք  ունի, առանց արհեստի չի մնա:

С ремеслом и увечный хлеба добудет.

Արհեստով միշտ հաց կլինի:

Перо легче сохи.

Գրիչ բանեցնելը արոր  բանեցնելուց հեշտ է:

Читать далее