Ashure-ն անընդհատության, շարունակելիության և կայունության խորհրդանիշն է և մատնանշում է այն գաղափարը, որ յուրաքանչյուր փոթորիկից հետո, անկախ նրանից, թե դա որքան ահաբեկող է, անպատճառ հաջորդելու են լավ օրեր:
Բաղադրամասեր
1/2բաժակ սիսեռ
1բաժակ բլղուր
1բաջակ սպիտակ բրինձ
1-1/2 բաժակ շաքարավազ1/2 բաժակ բոված, կտրատած կաղին
1/2 բաժակ պիստակ
1/2 բաժակ սնոբար
1 թեյի գդալ վանիլ
1/3բաժակ ոսկեգույն չամիչ
1/3բաժակ թզի չիր
1/3 բաժակ ծիրանի չիր
1/2բաժակ նարնջի կեղև
2 ճաշի գդալ վարդաջուր
Վերջազարդել (Garnish)
2 ճաշի գդալ դարչին
1/2 բաժակ կեղևը հանած ու տաշած նուշ
1/2 բաժակ նռան հատիկներ:
Նախապատրաստել
Բաղադրիչների մեծ մասը պետք է օր առաջ առանձին թասերի մեջ թրջել հետյալ կերպ. Մի թասի մեջ լցնել սիսեռը, վրան սառը ջուր ավելացնել և թողնել ամբողջ գիշեր թրջվի: Բլղուրն ու բրինձը պետք է լավ լվանալ, լցնել առանձին թասերի մեջ և ծածկել ջրով: Թուզը, ծիրանն ու նարինջի կեղևները կես ժամ տաք ջրով թրջել, հետո քամել, կտրատել, խառնել ոսկեգույն չամիչի հետ ու դնել մի կողմ, իսկ ջուրը պահել:
Եփելը Սիսեռի վրա մեկ գալոն (3.75 լիտր) սառը ջուր ավելացնել, եռացնել, հետո միջին կրակի վրա եփել մինչև սիսեռը փափկի՝ մոտ կես ժամ: Մինչ սիսեռը եփվում է, 2.5 կվարտա (2.375լիտր) ջուր եռացնել և մեջը լցնել բրինձն ու բլղուրը, ապա թույլ կրակի վրա բերել եռման աստիճանի, հաճախակի խառնելով, մինչև բրինձն ու բլղուրը փափկեն՝ մոտ կես ժամ: Միացնել սիսեռին:
Մեկ այլ կաթսայի մեջ լցնել առանձնացրած թրջոցի ջուրը, ավելացնել շաքարը, կտրած կաղինը, սպիտակը, սնոբարը և բոլորը միասին մոտ 30 րոպե կամ ավելի եռացնել միջին կրակի վրա՝ անդադար խառնելով: Թողնել այնքան, մինչև խառնուրդը մի քիչ թանձրանա, դառնա թանձր սուպի պես: Ավելացնել վանիլը, չամիչը, թուզը, ծիրանը և նարնջի կեղևները, ապա եփել ևս 20 րոպե՝ կրկին անդադար խառնելով: Կրակն անջատել և ավելացնել վարդաջուրը: Ashure-ը սենյակի ջեմաստիճանում թողնել մեկ ժամից ավելի: Վրան ցանել դարչին և վերջազարդել տաշած նուշով ու նռան հատիկներով:
Աղբյուրը՝ Էլիֆ Շաֆակ, «Ստամբուլի ընկեցիկը», էջ 368-370, «Անտարես» 2012թ:
Նյութը պատրաստեց Անուշ Աղաջանյանը, քոլեջ, գործավար-թարգմանիչ: