Հայկական առած-ասացվածքներ աշխատանքի, արհեստների ու աշխատանքային գործիքների մասին

images

Նախրարածի խնամին հորթարածը կըլնի:

Շուշանը շփոթ էփել չգիտեր, վանքի խավծարար դրին:

Ռանչպար մարդը լավ է, քանց իշխանը:

Փեշակն որ կա օսկե բիլազուկ է:

Աշխարքի շեն վեր գութնին է:

Մաշիկարին մաշիկ չի ըլնի:

Անուստա արհեստը հարամ է:

Սովորած լավ փեշակդ հետդ գերեզման չտանես:

Տան տղամարդը իր տան մշակն է:

Շորն ասաց.-դու ինձի պահի բողչամիջին, ես քեզ պահեմ մարդամիջին:

Ածան հավը կըչկըչան կըլնի:

Բարատու ծառին քար քցող շատ կըլի:

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Գիտուն մեղավորը լավ ա, քանց թե անգետ արդարը:

Լավ ա աչքով քոռ ինի (լինի) մարդ, ինչ մտքով:

Խելքը լավ ա, քանց դովլաթը (հարստություն):

Բան արա, հետո պարծեցիր:

Պուտուկն ասեց, տակս ոսկի ա, շերեփն ասեց՝ բա ես որդից եմ գալի:

Կտավ գործողը ապրեշում գործողին չի հավանի:

Ամեն մարդ կրակը իր բաղարջի տակ կը քաշե:

Ուրաքը դբա իրան կը տաշե:

Աղբյուրը՝  Գր. Գրիգորյան, «Հայ բանահյուսություն»,  Երևան, 1974թ.

Նյութը պատրաստեց Աստղիկ Ասլանյանը, քոլեջ,  նախադպրոցական ուսուցում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s