Ավանդություն քլորոֆիտումի մասին

464_original

Շատ տարիներ առաջ Հարավարևմտյան Աֆրիկայի  փոքրիկ քաղաքում մի աղքատ ընտանիք էր ապրում: Հանկարծ այդ ընտանիքի գլխին սկսվեցին թափվել անհաջողություններ մեկը մյուսի հետևից:  Ընտանիքի առաջին երեխան հիվանդացավ բոլորին անհայտ հիվանդությամբ: Ծնողների բոլոր փորձերը՝ փրկել ավագ զավակին, անցան անարդյունք: Չէին հասցնում հաշտվել կորստի հետ, երբ մեկը մյուսի հետևից դաժան հիվանդությունը անդարձ տանում էր սիրելի զավակներին: Մնացել էր կրտսեր դուստրը: Ծնողներն անճարությունից պարզապես ողբում էին: Այդ կողմերով անցնելիս է լինում մի թափառական և, հարևաններից  լսելով այդ սրտաճմլիկ պատմությունը, այցելում է նրանց տուն:

Խորհուրդ է տալիս տանը պահել մի բույս, որի անունը քլորոֆիտում էր: Բարեբախտաբար այդ կողմերում ամենուր աճում էր այդ բույսը: Հարևանները հավաքեցին մեծ քանակությամբ քլորոֆիտում, դրեցին թաղարների մեջ և թափառականի խորհրդով դրեցին դժբախտ ընտանիքի բակում՝ վախենալով ներս մտնել: Ամուսինները բույսերը տուն տարան՝ հույս ունենալով փրկել վերջին զավակին: Այդպես էլ եղավ: Պարզվում է, որ այդ զարմանահրաշ բույսը իր վրա է հավաքում շրջապատի թունավոր և վնասակար էլեմենտները և հիվանդության վիրուսները: Ճշմարի՞տ է այս պատմությունը, թե՞ ոչ՝ չգիտեմ: Միայն կասեմ, որ ժամանակակից գիտնականները պնդում են՝ տանը ունենալով երեք խոշոր քլորոֆիտում՝ հավասարազոր է ունենալ ամբողջ օրն աշխատող, օդը մաքրող հզոր գեներատոր:

Նյութը պատրաստեց Աղավնի Սահակյանը, քոլեջ, նախադպրոցական կրթություն

Խորհրդատու՝ Շողիկ Պողոսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s