Պատիժ ծառ կտրողին

1564

Այրարատ նահանգի Արշարունիք գավառում` Ախուրյան գետի աջ ափին, ատամնավոր բերդապարիսպներով մի քաղաք է եղել` Բագարան անունով: Մ. թ. ա. երկրորդ դարում այս քաղաքի մերձակայքում տնկել են տարատեսակ ծառերով փարթամ մի անտառ, որը հայտնի էր ‹‹Ծննդոց անտառ›› անունով: Այդ անտառից թեկուզ մի ծառ կտրողը Երվանդ արքայի հրամանով նետվում էր հանցանաց խուցը և այնտեղ մնում ուղիղ մեկ տարի: Բանտարկյալին տալիս էին զանազան ուտելիքներ և ջուր, բայց ոչ հաց: Մի ամբողջ տարի` երեք հարյուր վաթսունհինգ օր, նա հացի համ չէր առնում և հանցանաց խցից դուրս էր գալիս ուժասպառ ու հյուծված:
-Դա ամենաարդար պատիժն է, – ասում էր Երվանդ արքան, – թող ծառ կտրողն իմանա, որ ծառը բնության համար նույնն է, ինչ հացը մարդու համար:

Նյութը պատրաստեց Մարիամ Մանասերյանը, արհեստների դպրոց, վարսահարդար

Հայկ Խաչատրյան  «Սոսյաց անտառ», 137 էջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s