Հայկական առած-ասացվածքներ արհեստների և աշխատանքի մասին

image4inobjects3

Ով ալարի, ոչ դալարի:

Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա:

Թամբալությունից իշուն քեռի կկանչի:

Իմացողին մեկ ասա, չիմացողին՝ հազար:

Նամարդի հացը չուտվի:

Գդալ-գդալ ժողվեցի, շերեփ-շերեփ ցրվեցի:

Ցորեն հաց չունես, ցորեն լեզու ունեցի:

Ինչ որ ցանես, էն էլ  կհնձես:

Չցանես նը, չես կանա քաղի:

Խեր կամեցի, որ խերու (բարու) ռաստ գաս:

Լավ ձին գարին կավելացնի, վատը՝ ղամշին (մտրակ):

Մինչև գարուն չգա, ծառը չի ծաղկի:

Ով կարդա, նա մարդ ա:

Սև գիրը կարմիր օրեր կբերե:

Ամառվա փուշը՝ ձմեռվա նուշը:

Բոստանչու ընծան կա′մ սեխ կլնի, կա′մ ձմերուկ:

Գիտենալը շնորհք չի, պահելն ա շնորհք:

Գրքին երկու երեսն  ալ կարդալու է:

Լավ որսկանը մազը գյուլլով կը կտրի:

Խաղողի լավը բաղվանչին կուտի:

Հարստի գութանն ա ավելանում, քյասիբի՝ երեխաները:

Ոսկու արժեքը ոսկերիչը գինա:

Փուքս ձչողի խոսքը չի անց կենա:

«Աստված ողորմած է» ըսողը անոթի կը մնա:​

Աղբյուրը՝  Գր. Գրիգորյան, «Հայ բանահյուսություն»,  Երևան, 1974թ.

Նյութը պատրաստեց Աստղիկ Ասլանյանը, քոլեջ,  նախադպրոցական ուսուցում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s