Ինչպե՞ս են առաջացել դրամները

Tigran_Mets

Հարյուրամյակներ առաջ մարդիկ չգիտեին՝ ինչ է դրամը: Նրանք պարզապես փոխանակում էին ապրանքները: Բրուտները փոխանակում էին խեցամաններ, դարբինները՝ կացիններ, նետի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, անասնապահները՝ եզներ, ոչխարներ, դեղագործները՝ դեղաբույսեր:

Բայց այդպիսի փոխանակություն կատարելը բարդ էր, որովհետև իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին:

Մարդիկ հայտնագործեցին դրամը: Ամենաառաջին դրամներից էին փափկամորթների խեցիները, որոնք, սակայն, շատ էժան էին:

 Պարզվեց, որ ամենհարմարը մետաղե դրամն էր: Կարելի էր հատել ցանկացած արժեքի դրամ, պղնձից՝ էժանները, արծաթից՝ ավելի թանկերը, ոսկուց՝ ամենաթանկերը: Մետաղադրամների վրա դաջում էին թագավորների դիմապատկերներ, պետության զինանշաններ: Բայց մետաղադրամները ծանր էին և հեռավոր ճանփորդության համար վտանգավոր ու անհարմար: Եվ քանի որ մարդը հնարամիտ է, ելքը գտավ. մեծատունները ոսկին հանձնում էին դրամատներին և փոխարենը վերցնում ստացականներ: Այսպես առաջացան թղթադրամները:

Հայաստանում գտնված ամենահին մետաղադրամը մ.թ.ա հինգերորդ դարի է:

Նյութը պատրաստեց Սվետլանա Մանգասարյանը, քոլեջ, գործավար-թարգմանիչ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s