Կարի մեքենայի ստեղծման պատմությունից

janome 423s-500x500

Ժամանակակից դերձակի՝ այսպիսի ծանոթ և սովորական դարձած գործիքը, չնայած հագուստի ստեղծման մի քանի հազար տարվա պատմությանը,  ինչքան էլ զարմանալի է, այդքան էլ վաղ չէ հայտնաբերվել՝ ընդամենը XVII  դարի կեսերին: Իհարկե, դերձակի ձեռքի աշխատանքը և կարը մեքենայացնելու փորձերը նախաձեռնվել են ավելի վաղ… Առաջին հիշատակումները մեզ հասել են  XIV -րդ դարի հոլանդական նավատորմային արհեստանոցներից,  որտեղ մեծ և չշրջվող սարքը հեռավոր կերպով  կարի մեքենա  էր հիշեցնում, որն օգտագործվում էր նավերի համար առագաստներ պատրաստելու համար: Գյուտարարի անունն  ու նաև գործունեության սկզբունքը  մեզ չի հասել:

 Կարի մեքենայի նմուշի  վերաբերյալ առաջին պաշտոնական հիշատակումը  տալիս է Չարլզ Վեյզենտալը, ում հորինած սարքի  կարևոր մասը եղել է ասեղը` երկկողմանի սրված, որը շրջվելով ծակում էր գործվածքը այս և հակառակ կողմից: Դրա արդյունքում  սրան զուգահեռ եղել են նաև  մի քանի նմուշներ: Եվ միայն 1851 թվականին  ասպարեզ է գալիս բոլորին շատ լավ հայտնի Զինգերը: Իսահակ Մերիտ Զինգերը, մի ուրիշ գյուտարարական խմբի հետ հիմք ընդունելով Էլիաս Գոուի գյուտը, ստեղծում է միանգամայն նոր և մեզ արդեն  հայտնի կարի մեքենան: 1855թ. Զինգերը վաճռում է իր առաջին կարի մեքենան և 1854թ. հիմնում է «Singer Company» ընկերությունը: Իսկ 1855թ. նրա մոդելը Փարիզի համաշխարհային շուկայում ստանում է  առաջին մրցանակ: Սկսվում է մի նոր դարաշրջան կարի ասպարեզում… Կորցնողի դերում չի մնում նաև Էլիաս Գոուն: Սկսվում է դատական մի գործընթաց Զինգերի և այլ ընկերությունների նկատմամբ, ովքեր օգտագործել էին Գուոի արտադրած կարի մեքենայի նմուշները և նրա մտածած սխեման: Չասեմ, որ ամբողջ ընթացքը եղել է հեշտ և հասարակ, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթել է և արդյունքում ընկերությունները պարտավոր էին վճարել նրան որոշ գումար յուրաքանչյուր վաճառված կարի մեքենայի դիմաց, որի շնորհիվ էլ Էլիաս Գոուն իրականացրեց  իր «Ամերիկյան երազանքը»՝  գործարանի շարքային աշխատողից հասնելով մինչև մի քանի միլիոն դոլլար կարողության տեր արդյունաբերողի:

Թարգմանեց  Անուշ Աղաջանյանը, քոլեջ,  գործավար-թարգմանիչ

Աղբյուրը՝ համացանց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s