Իտալական ուտեստ՝ սմբուկով նավակներ

italakan-smbukov-navakner

Իտալական տաք ուտեստ է և կարելի է մատուցել տոնական սեղաններին:  Սմբուկները երկարությամբ կիսել, միջուկը խաչաձև թեթևակի կտրել առանց կեղևը վնասելու: Ներսի կողմից տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե և միջուկը զգուշորեն հանել: Մեկ այլ թավայի մեջ տապակել սոխը, ավելացնել սխտորը, ապա` լոլիկը իր հյութի հետ, կեչուպը, համեմունքները, շաքարավազը, սմբուկի միջուկը: Այդ ամենը տապակել, աղ, պղպեղ ցանել: Վերցնել սմբուկից ստացված նավակները, լցոնել ստացված միջուկով: Վրան մոցարելլա պանիր ցանել և 5-10 րոպե դնել ջեռոցի մեջ:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց  Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար

Լոտոս

images

Անհիշելի ժամանակներից Հին Եգիպտոսում, Չինաստանում և Հնդկաստանում լոտոսը համարվել  է առանձնահատուկ և սուրբ բույս: Հին եգիպտացիների մոտ  լոտոսի  ծաղիկը  խորհրդանշում է մեռյալներից հարություն առնելը,  եգիպտական հիերոգլիֆներից մեկը  լոտոսի տեսք ունի և նշանակում է ուրախություն: Հունական դիցաբանության մեջ  լոտոսը  գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի  էմբլեմն էր:  Հին Հունաստանում տարածված էին պատմություններ լոտոսով  սնվող մարդկանց՝ լոտոֆագների  մասին: Ըստ լեգենդի, ովքեր համտեսել են լոտոսի ծաղիկները, երբեք չեն ցանկացել  հեռանալ այդ ծաղկի հայրենիքից:

Читать далее

Գրտնակը Աշորա աստվածուհու ձեռնափայտ

cuisine_bread_big_5_1

Կարծում ենք, որ բոլորդ քաջատեղյակ եք, թե ինչ է գրտնակը: Այն կլորավուն փայտիկ է, որով խմոր են բացում:

Ասում են, թե վաղնջական ժամանակներում գրտնակը եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Այն սովորական ձեռնափայտ չէր, այլ տիրոջ պես հրաշագործ զորություն ուներ: Երբ որևէ մեկը հացի մնացորդը դեն էր նետում կամ խառնում աղբին, զայրացած աստվածուհու ձեռքից մահակն անմիջապես դուրս էր պրծնում և սըրնթաց հարվածում հացն անարգողի ճակատին: Անընդհատ տեղացող հարվածներից մարդը սթափվում էր ու հասկանում իր գործած մեղքը: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել, որովհետև շատերի ճակատներին է թրմփացրել:

Հետո մարդը սովորեց հարգել իրեն կերակրող հանապազօրյա հացը, և աստվածուհին ձեռնափայտը պարգևեց մարդկանց:

Նյութը պատրաստեց Սրբուհի Պետրոսյանը, արհեստների դպրոց, վարսահարդար

Աղբյուրը՝  Հայկ Խաչատրյան,  «Հացապատում», Երևան, 1981թ. 171էջ

Գրտնակի մասին կարդացեք նաև՝ այստեղ:

Շուշան

lil_corolev

Հին հունական առասպելները շուշան ծաղկին վերագրել են աստվածային ծագում: Ըստ այդ առասպելներից մեկի՝ մի անգամ աստվածուհի Հերան կերակրում էր իր փոքրիկին՝ Արեսին: Ցայտող կաթի կաթիլներն  ընկնում են գետնին և փոխակերպվում սպիտակաթույր շուշանների: Այդ ժամանակից ի վեր այս ծաղիկները դարձել են աստվածուհի  Հերայի խորհրդանիշը:

Հին եգիպտացիների մոտ շուշանը լոտոսի հետ մեկ տեղ համարվել է պտղաբերության խորհրդանիշ: Սերն  այս ծաղկի հանդեպ ընդունեցին նաև քրիստոնյաները՝  նրան դարձնելով կույս Մարիամի խորհրդանիշը: Շուշանի ուղիղ ցողունը խորհրդանշում է կույս Մարիամի խելքը, խոնարված տերևները՝ համեստությունը, նուրբ բույրը՝ աստվածային էությունը, սպիտակ գույնը՝ իմաստունությունը:

Читать далее

Մանգաղն առաջին մեքենան է աշխարհում

Sichel

Մանգաղը՝  մետաղյա կեռ կտրիչ-հնձիչը,  յոթ հազար տարեկան է: Մինչ այդ մարդը արտերը ոչ թե հնձում, այլ քաղում էր, այսինքն՝ ձեռքով  մեկ-մեկ կտրում կամ պոկում էր հասկը:

Կենտը երբեք էլ դուր չի եկել մարդուն: Եվ նա մի հասկի փոխարեն  փորձել է կտրել երկուսը, երեքը, չորսը, ապա՝ մի ամբողջ փունջ: Սկզբում կտրել է ձեռքով, հետո սատանի եղունգ կտրիչ-քարով, վերջապես նաև մետաղով, որ կորացրել է այնքան, ինչքան պետք է հասկերի ցողունների մի փունջ մի հարվածով կտրելու համար:

Մանգաղն առաջին մեքենան էր աշխարհում:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան «Հացապատում», Երևան, 1984թ. էջ 23-24:

Նյութը  պատրաստեց Սրբուհի Պետրոսյանը, արհեստների դպրոց, վարսահարդար

Պլատին

defaultՊլատինը փայլուն, սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ է, որը առաջին անգամ սկսել են արդյունահանել ԱՄՆ-ում: Այսօրվա դրությամբ հիմնական արդյունահանողներն են՝ ՀԱՀ-ը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Պլատինն օգտագործվում է որպես քիմիական ռեակցիաների կատալիզատոր: Բացի դրանից օգտագործվում է բժշկության, ոսկերչության և այլ ոլորտներում: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:

«Պլատին» իսպաներենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «Արծաթիկ» : Այսպիսի «նսեմացուցիչ» անուն այս մետաղին դրել են կոնկիստադորները: Քանի որ նա շատ դժվարահալ է, երկար ժամանակ նրա համար կիրառություն չէին կարողանում գտնել: Այդ իսկ պատճառով նա գնահատվում էր երկու անգամ էժան արծաթից: Հիմա համաշխարհային բիրժաներում պլատինը մոտ հարյուր անգամ թանկ է արծաթից:

Читать далее

Իտալական աղցան «Բոնջորնո»

axcan-bonjorno

Իտալական այս համեղ աղցանը  կարելի է պատրաստել  թե´ տոնական, թե´  սովորական սեղաններին մատուցելու համար: Հավի կրծքամիսը կտրատել խորանարդաձև  ու տապակել: Գազարը լվանալ, մաքրել, քերել, նույնպես տապակել բուսայուղով: Բեկոնը կտրատել խորանարդաձև, տապակել մինչև ոսկեգունելը: Սոխը օղակ-օղակ անել, վարունգները երկարավուն կտրատել: Խառնել այս ամենը, ավելացնել թթվասեր կամ մայոնեզ: Լցնել աղցանի ամանի մեջ, զարդարել կանաչիով ու  մատուցել:

Աղբյուրը՝  այստեղ:

Նյութը պատրաստեղ Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար

Հյուսնություն

image

Մի ամռան հայրս ինձ տարավ հյուսնագնացության: Այդպես էր կոչվում շրջիկ հյուսների աշխատանքը: Հավաքվում էին գյուղի մի քանի հմուտ հյուսներ, խումբ կազմում, սայլերը բեռնում տարբեր չափսերի կոճղերով, գերաններով ու գործիքներով և մեկնում անտառազուրկ գյուղերը: Դա գրեթե շրջիկ թատրոնի նման մի բան էր: Հյուսների  խումբը կանգնում էր գյուղի հրապարակում կամ կենտրոնական  փողոցում և տեղնուտեղը պատվիրատուի ընտրած կոճղից ու գերանից պատրաստում խնոցի կամ տաշտ:  Ինձ ապշեցնում էին  հյուսների վարպետությունը, արագաշարժությունն ու հմտությունը: Թվում էր, թե նրանք մրցում էին ինչ-որ մեկի հետ և ձգտում հաղթող դուրս գալ:

Читать далее