Իրիկնամուտի խոհեր

10884582_1523840051218454_1423067838_n

Լուռ, մեղմօրոր գիշեր էր, լսվում էր միայն անձրևի կաթիլների ձայնը: Նայում էի պատուհանից և մտածում: Մտածում անցյալի, ներկայի, ապագայի մասին: Մտածում էի և սկսում ժպտալ, հիշում կատարված ծիծաղելի պահերը, րոպեները, իսկ մի պահ հիշում վատ իրադարձությունները, տխրում, բայց և ուրախանում, որ այդ ամենը արդեն անցյալում է…

Անցյալում կատարածս սխալները մեծ հետք են թողել ինձ վրա, բայց ամեն մի սխալ ունի իր դաստիրակչական նշանակությունը իմ կյանքում: Մտածում եմ իմ  կատարած քայլերի մասին, արդյոք ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ, բայց միևնույն է, ամենը արդեն անցյալում է, անցյալում է մնացել մանկությունը` բակից տուն չվերդառնալը, անցյալում են մնացել տիկնիկները, անմեղ, անկեղծ ժպիտները, անցյալում են մնացել սիրելի մարդիկ, մարդիկ, որոնք խոստացել էին, որ մինչև կյանքի վերջ լինելու են մեր կողքին, բայց այսօր չկան նրանք: Նրանցից մնացին միայն հիշողություններ: Հիշողություն, որ ամեն մի րոպե հիշեցնում է այդ մարդուն, քո կատարած քայլերի մեջ ամեն տեղ դու նրան ես տեսնում, ամեն մի անցորդի մեջ դու նրան ես փնտրու, ամեն մի ծիծաղ նմանեցնում ես նրա ծիծաղին, բայց, ավաղ, դա նա չէ նա, այլևս չկա քո կյանքում:

Իսկ ինչո՞ւ էիր խոստանում, որ ամեն դժվար պահիս կողքիս ես լինելու: Ուր ես հիմա, ինչո՞վ ես զբաղված, ինչո՞ւ չես մտածում քո կատարած քայլերի մասին, ինչո՞ւ խոստումներդ չես կատարում: Արի, պետք ես… Իսկ դու ինձ համար անթերի էիր. Անթերի էիր քո թերություններով, ո՞վ կհամարձակվեր քո մասին վատը խոսեր: Դու ինձ համար հրեշտակ էիր, հրեշտակ, որի մեկ բարևից կարող էր կախված լիներ իմ ամբողջ օրվա տրամադրությունը: Մարդ, որը ինձ համար ամենթանկն էր՝ մինչ քեզ ճանաչելը: Հիշում ես` դու էիր ասում «դու ինձ ճանաչում ես այնքանով, ինչքանով ես եմ թույլ տալիս», բայց մի օր եկավ այդ պահը, չէի կարող պատկերացնել, որ կարող էր սա լինել մեզ հետ, մենք այնքան լավ ընկերներ էինք հիմա բոլորը զարմացած են, որ մենք միմյանցից դժգոհում ենք, այնինչ 2 ամիս առաջ դու ինձ համար յուրօրինակ Արև էիր… Այսօր դու ուղղակի հասարակ անցորդ ես, ում տեսնելիս ուզում եմ գրկեմ ամուր ու ասել, որ կարոտել եմ, ուզում եմ ասել, հիշեցնել քեզ քո խոստումները, բայց, ավաղ, դու դարձար անցյալիս մի մասնիկը… Եվ ամեն իրիկնամուտի ես մտածում եմ քո մասին, խորհում ու հասկանում, որ դու չկաս ու չես էլ լինելու, բայց չգիտեմ` ինչու եմ քեզ սպասում… Մեկ է, ինչքան էլ նեղացած եմ, վիրավորված ու հիասթափված, բայց մեկ է, դու եղել ես կաս ու կլինես իմ սիրելի մեծ քույրիկը, ում սիրելու եմ միշտ…

Աղավնի Սահակյան, քոլեջ, նախադպրոցական ուսուցում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s