17-րդ դարի սկզբներին ֆրանսիացի մի բուսաբանի Չինաստանից անհայտ բույսի սերմեր ուղարկեցին: Սերմերը ցանեցին Փարիզի բուսաբանական այգում, և բույսը ծաղկեց կարմիր ճառագայթաձև ծաղկի տեսքով՝ մեջտեղում դեղին: Դա նման էր մեծ մարգարիտի: Ֆրանսիացիներին շատ դուր եկավ այդ ծաղիկը, և նրանք այն անվանեցին Արքայական մարգարիտ: Բուսաբանները և այգեպանները սկսեցին աճեցնել Արքայական մարգարիտի նորանոր տեսակներ՝ բոլոր հնարավոր երանգներով: Երկու տարի անց ծաղկեց չտեսնված թավշյա մի ծաղիկ: Տեսնելով այն՝ մի բուսաբան բացականչեց՝ աստեր, որը հունարեն նշանակում է «աստղ»: Դրանից հետո այդ ծաղիկը սկսեցին անվանել աստրա:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանեց Սվետլանա Մանգասարյանը, քոլեջ, գործավար-թարգմանիչ