Մայիսյան հավաքին «Արհեստագործ» ամսագիրն ամփոփում է իր արդյունքները

A8hest«Արհեստագործ» ամսագիրը սկսել է հրատարակվել այս ուսումնական տարվա փետրվար ամսին: Արդեն հրատարակվել է վաթսուներկու հոդված, տեսանյութ և նկարաշար: Ամսագիրն ունի իր պատկերանշանը, որը շարունակ թարմացվում է (հեղինակ՝ Թամար Հարությունյան), ութ բաժին, որոնցում զետեղվել են քոլեջի և արհեստների դպրոցի սովորողների տարատեսակ նյութերը՝ թարգմանություններ, մասնագիտական  փոքրիկ բառարաններ,  արհեստանոցների աշխատանքը լուսաբանող  տեսանյութեր, աշխարհի ժողովուրդների խոհանոցի բաղադրատոմսեր, առած-ասացվածքներ և  զրույցներ արհեստների ու աշխատանքի  մասին, ինչպես նաև արհեստների պատմությանն ու արհեստագործական գործիքներին և նյութերին վերաբերող հոդվածներ:

Ամսագրում տեղ գտած թարգմանական նյութերը արվում են թե´ ռուսերենից,  թե´ անգլերենից: Ես մասնագիտությամբ թարգմանիչ-գործավար եմ և իմ սիրած աշխատանքներից է թարգմանությունը: Մուտքագրել եմ նաև տարբեր նյութեր ամսագրի համար: Ամսագրի աշխատանքներին  մասնակցում են քոլեջի և արհեստների դպրոցի մի մեծ խումբ սովորողներ, ում իրենց  խորհուրդներով օգնում են քոլեջ արհեստների դպրոցի դասավանդողները: Սովորողներից  շատերն արդեն ունեն մեկից ավելի նյութեր: Մենք՝  աշակերտներս ենք  ամսագրի էջերում տեղադրում մեր իսկ մուտքագրած, թարգմանած և համացանցից առանձնացրած նյութերը: Դա հետաքրքիր աշխատանք է բոլորիս համար: Ամսագրի աշխատանքները շարունակվում են:

Սվետլանա Մանգասարյան, քոլեջ, թարգմանիչ-գործավար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s