Մանգաղը՝ մետաղյա կեռ կտրիչ-հնձիչը, յոթ հազար տարեկան է: Մինչ այդ մարդը արտերը ոչ թե հնձում, այլ քաղում էր, այսինքն՝ ձեռքով մեկ-մեկ կտրում կամ պոկում էր հասկը:
Կենտը երբեք էլ դուր չի եկել մարդուն: Եվ նա մի հասկի փոխարեն փորձել է կտրել երկուսը, երեքը, չորսը, ապա՝ մի ամբողջ փունջ: Սկզբում կտրել է ձեռքով, հետո սատանի եղունգ կտրիչ-քարով, վերջապես նաև մետաղով, որ կորացրել է այնքան, ինչքան պետք է հասկերի ցողունների մի փունջ մի հարվածով կտրելու համար:
Մանգաղն առաջին մեքենան էր աշխարհում:
Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան «Հացապատում», Երևան, 1984թ. էջ 23-24:
Նյութը պատրաստեց Սրբուհի Պետրոսյանը, արհեստների դպրոց, վարսահարդար