Հին հունական առասպելները շուշան ծաղկին վերագրել են աստվածային ծագում: Ըստ այդ առասպելներից մեկի՝ մի անգամ աստվածուհի Հերան կերակրում էր իր փոքրիկին՝ Արեսին: Ցայտող կաթի կաթիլներն ընկնում են գետնին և փոխակերպվում սպիտակաթույր շուշանների: Այդ ժամանակից ի վեր այս ծաղիկները դարձել են աստվածուհի Հերայի խորհրդանիշը:
Հին եգիպտացիների մոտ շուշանը լոտոսի հետ մեկ տեղ համարվել է պտղաբերության խորհրդանիշ: Սերն այս ծաղկի հանդեպ ընդունեցին նաև քրիստոնյաները՝ նրան դարձնելով կույս Մարիամի խորհրդանիշը: Շուշանի ուղիղ ցողունը խորհրդանշում է կույս Մարիամի խելքը, խոնարված տերևները՝ համեստությունը, նուրբ բույրը՝ աստվածային էությունը, սպիտակ գույնը՝ իմաստունությունը:
Ըստ լեգենդի՝ հրեշտակապետ Գաբրիելը ձեռքին շուշան ուներ, երբ Մարիամին ավետում էր Քրիստոսի ծնունդը:
Հին Ռուսիայում գոյություն ուներ մի լեգենդ Սիբիրյան կարմիր շուշանի կամ սարանկայի մասին: Ասում են, թե իբր այն աճել է մեռած կազակի սրտից, ով Երմակի առաջնորդությամբ մասկացել է Սիբիրի նվաճմանը: Մարդիկ այս ծաղկին կոչել են նաև «Արքայական գանգուրներ»:
Ռուսերենից թարգմանեց Աստղիկ Ասլանյանը, քոլեջ, նախադպրոցական ուսուցում
Աղբյուրը՝ այստեղ: