Անհիշելի ժամանակներից Հին Եգիպտոսում, Չինաստանում և Հնդկաստանում լոտոսը համարվել է առանձնահատուկ և սուրբ բույս: Հին եգիպտացիների մոտ լոտոսի ծաղիկը խորհրդանշում է մեռյալներից հարություն առնելը, եգիպտական հիերոգլիֆներից մեկը լոտոսի տեսք ունի և նշանակում է ուրախություն: Հունական դիցաբանության մեջ լոտոսը գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի էմբլեմն էր: Հին Հունաստանում տարածված էին պատմություններ լոտոսով սնվող մարդկանց՝ լոտոֆագների մասին: Ըստ լեգենդի, ովքեր համտեսել են լոտոսի ծաղիկները, երբեք չեն ցանկացել հեռանալ այդ ծաղկի հայրենիքից:
Շատ մշակույթներում լոտոսը խորհրդանշում է բերրիության, առողջություն, բարեկեցություն, երկարակեցություն, մաքրություն, հոգևորը, ամրություն և արև: Արևելքում այս ծաղիկը համարվում է կատարյալ գեղեցկության խորհրդանիշը: Ասորական և փյունիկյան մշակույթում լոտոսը խորհրդանշում է մահը, բայց միաժամանակ և վերածնունդն ու ապագա կյանքը: Չինաստանում լոտոսը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, քանի որ ամեն մի բույս միաժամանակ ունի կոկոն, ծաղիկ և սերմ:
Աղբյուրը՝ այստեղ:
Ռուսերենից թարգմանեց Աղավնի Սահակյանը, քոլեջ, նախադպրոցական ուսուցում