Իտալական տաք ուտեստ է և կարելի է մատուցել տոնական սեղաններին: Սմբուկները երկարությամբ կիսել, միջուկը խաչաձև թեթևակի կտրել առանց կեղևը վնասելու: Ներսի կողմից տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե և միջուկը զգուշորեն հանել: Մեկ այլ թավայի մեջ տապակել սոխը, ավելացնել սխտորը, ապա` լոլիկը իր հյութի հետ, կեչուպը, համեմունքները, շաքարավազը, սմբուկի միջուկը: Այդ ամենը տապակել, աղ, պղպեղ ցանել: Վերցնել սմբուկից ստացված նավակները, լցոնել ստացված միջուկով: Վրան մոցարելլա պանիր ցանել և 5-10 րոպե դնել ջեռոցի մեջ:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար