Հայկական ուտեստ է: Մսով լցոնած դդմիկը շատ համեղ է և օգտակար: Այն ամենուր գրեթե միատեսակ են պատրաստում, սակայն համերը տարբեր են ստացվում: Պատճառը համեմունքի որոշակի փունջը և ջերմային մշակման ձևն է:
Месяц: Июнь 2015
Արխիվային փաթեթ․ WinRar
Տեսանյութը դիտեք այստեղ:
Պատրաստեցին՝ Արթուր Հայրապետյանը, Արմեն Օհանյանը, համակարգիչների շահագործող
Խորհրդատու՝ Նվարդ Սարգսյան
Զմրուխտ
Առաջին կարգի, թափանցիկ, վառ կանաչ գույնի թանկարժեք քար է: Ադամանդից հետո ամենահինն է: Զմրուխտի գիտական անվանումը էմերալդ է: Զմրուխտի հանքեր կան Սուդանում, Մարոկոյում, Եգիպտոսում և Հնդկաստանում, իսկ զմրուխտի ամենամեծ հանքերը գտնվում են Կոլումբիայում: Զմրուխտի կանաչ գույնը տարբերվում է քարի տարբեր մասերում: Քարի վրա բազմաթիվ բյուրեղներ կան, որոնք օգնում են բնական քարն արհեստականից տարբերել: Ամենաընտիր զմրուխտ քարերը մուգ կանաչագույն բյուրեղներ ունեն, որոնք ավելի թանկարժեք են ավելի բաց գույնով թափանցիկ բյուրեղներից:
Չեմ սիրում, երբ ստում են
Ասում են՝ ստի ոտները կարճ են լինում: Այս ասացվածքը խոր իմաստ ունի իր մեջ: Ամեն մարդ պետք է այս միտքը իր մեջ պահի: Կյանքում ընդհանրապես պետք չէ սուտ խոսել, բայց լինում են այնպիսի իրավիճակներ, երբ սուտը անխուսափելի է: Դեպքեր են լինում, երբ սուտը կարող է փրկել մարդու կյանքը: Բայց այս դեպքում էլ պետք է նորից լա˜վ մտածել: Մարդիկ հաճախ գերադասում են լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը: Բայց, միևնույնն է, ինչպիսի սուտ էլ լինի, վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս, ինչպես իմ դեպքում:
Լիմոնի օգտակար հատկությունները
Մրսածության հիվանդությունները բուժվում են դեղամիջոցների միջոցով, որոնք նշանակում է բուժող բժիշկը: Օգտակար է լրացուցիչ ընդունել լիմոնից պատրաստված ըմպելիքներ, որոնք օգնում են հանելու մարմնի թուլությունը, նվազեցնում են մկանային ցավերը և մրսածության հետևանքով առաջացած տհաճ երևույթները:
բաղադրատոմս 1
Կիտրոնով տաք թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 200 միլիլիտր թարմ եփած թեյին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր և մի պտղունց իմբիրի՝ կոճղապղպեղի փոշի։ Խմել փոքր կումերով 2 ժամը մեկ։
Կոնֆետներ նարնջի կեղևից
Լավ լվացեք նարինջները և մաքրեք կեղևից: Կեղևն այնպես մաքրեք, որ հնարավոր լինի դրանից երկար շերտեր ստանալ: Շերտերով կտրատեք: Կաթսայի մեջ տաքացնում ենք շաքարավազով և համեմունքներով ջուրը: Թողնում եք, որ եռ գա: Երբ ջուրը եռա, նրա մեջ եք գցում նարնջի կեղևները և եփում, մինչև դառնան թափանցիկ: Եթե զգաք, որ ջուրը շատ է եռում, իսկ կեղևները դեռ պատրաստ չեն, մի փոքր ջուր ավելացրեք. մի թողեք, որ կարամելի շերտ ձևավորվի: Կեղևները դրեք քամիչի մեջ, վրան շաքարավազ ցանեք և թողեք՝ չորանա մեկ օր: Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա: Առանձին — առանձին կեղևները թաթախեք շոկոլադի մեջ: Դրեք ստվարաթղթի վրա և ապա՝ սառնարանում, որպեսզի սառչեն:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, արհեստների դպրոց, խոհարար
Հագուստի ստեղծման պատմությունից
Առաջին հագուստը թզենու տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը: Ավելի ուշ նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, ձկան կաշին, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ: XIX դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք:
Փիրուզ
Փիրուզը (ացտեկական քար, արևելքի քար, երկնային քար) ամենայուրօրինակ թանկարժեք քարերի շարքին է դասվում: Փիրուզը մարդկությանը հայտնի է շատ վաղուց՝ ավելի քանի 5000 տարի առաջ: Տարբեր ժողովուրդների մոտ այս քարը տարբեր նշանակություն ունի, անգամ միմյանցից հակադիր:
«Փիրուզ» բառը պարսկական ծագում ունի, նշանակում է «երջանկության քար», իսկ մեկ այլ մեկնաբանությամբ այն նշանակում է «հաղթանակի քար»: Մեկ ուրիշ տեսակետի համաձայն՝ «փիրուզ» բառն ասորական ծագում ունի: Այլ ժողովուրդների մոտ փիրուզը հայտնի է եղել այլ անուններով: Հնդկացի-ացտեկները շատ բարձր են գնահատել այս քարը և այն կարծիքին են եղել, որ դրանք երկնային աստվածուհու արցունքներն են (հենց այս պատճառով փիրուզը երբեմն անվանում են ացտեկական քար): Ֆրանսիացիները փիրուզն անվանում են «թուրքական քար»:
Արխիվային փաթեթ․ 7-Zip
Տեսանյութը դիտեք այստեղ:
Տեսանյութի հեղինակներ` Արթուր Հայրապետյան, Արմեն Օհանյան, քոլեջ, արհեստների դպրոց, համակարգիչների շահագործում
Խորհրդատու` Նվարդ Սարգսյան