Հռոմի Պապի՝ Ֆլորենցիա քաղաքի վրա հարձակվելու ժամանակ Միքելանջելոյին՝ նշանավոր նկարչին և քանդակագործին, նշանակեցին հայրենի քաղաքի պաշտպանական շինությունների ճարտարագետ:
Միքելանջելոյի՝ մի քանի մղոն տարածությամբ պարիսպների ուսումնասիրությունից հետո անմիջապես գործի անցան շինարարներն ու որմնադիրները: Հարյուրավոր գյուղացինեի՝ ոտքի վրա հապճեպորեն կազմված խմբերը շինարարական նյութեր էին բերում: Որմնադիրներն այդ ընթացքում նորոգում էին պատերի և աշտարակների՝ թշնամիների հարձակումներից խոցելի դարձած տեղերը:
Ապա ավելի մեծ եռանդով սկսեցին կառուցել խրամուղիների՝ միայն մի քանի մարդու հայտնի համակարգ, որի շնորհիվ բոլոր շինությունները գաղտնի անցքերով միանում էին միմյանց:
Թշնամու՝ հարյուրավոր վրաններից կազված բանակը քնած է: Միքելանջելոն դիտեց թշնամու զորքը, հետո հայացքը դարձավ պարսպին: Զանգակատներից մեկը խոցելի էր:
Լուսաբացին ճարտարագետին արթնացրեց հակառակոռդի՝ մեկուկես հարյուրյակ թնդանոթների անդադար գնդակոծությունը: Պարիսպներն ու աշտարակը լուրջ վնասվածքներ ստացան:
Երեկոյան աղջամուղջին դարձյալ սկսեցին աշխատել որմնադիրների և քարհատների՝ կամավորության և հայրենասիրության կոչերով խրախուսված խմբերը: Նրանք ողջ գիշեր Միքելանջելոյի ղեկավարությամբ վերականգնեցին աշտարակը, ապա դրա քիվերից բրդե արգելափակոցներ կախեցին՝ աշտարակը փրկելով ավերելուց:
Աշխատեց Սրբուհի Պետրոսյանը, արհեստների դպրոց, վարսահարդար