Աշխարհում կան շատ գեղեցիկ բաներ` սիրելի զբաղմունք, ընկերներ, սեր,երջանկություն և այլն: Ինձ համար լավ բան է, որ ես կարող եմ իմ երկրում ապրել հանգիստ ու խաղաղ, որ ես կարող եմ ստանալ լավ կրթություն և ապագայում դառնալ լավ մասնագետ, ամենալավ բանն է, որ ունեմ լավ ընկերներ ,որ ես իմ համայնքի մի մասնիկ եմ, որտեղ արդեն շուրջ 2 տարի իմ ուժերի չափով կարողանում եմ օգնել կարիքավորներին: Դա ինձ համար ամենալավ բաներից մեկն է: Ես երջանիկ եմ, ես սովորում եմ մի հրաշալի վայրում`՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, և դա ինձ համար շատ լավ է: Ինձ համար ամենալավ բանն աշխարհում իմ ընտանիքն է, ընտանիք, որը շատ եմ սիրում, ընտանիք, որի համար պատրաստ եմ անել անհնարինը, ընտանիք` որտեղ ապրում են իմ շատ սիրելի մարդիկ` մայրս, որն իմ ամբողջ կյանքն է, հայրս` որին շատ եմ սիրում, և քույրս, որի համար պատրաստ եմ ամեն ինչ անել : Մի խոսքով, ինձ համար ամենալավ բանն ինձ շրջապատող աշխարհն է:
Աղավնի Սահակյան, քոլեջ, նախադպրոցական ուսուցում