Թաթխան, այսինքն հացը մեջը թաթախելու համար նախատեսված թացան։ Թաթխանը սերմերից, հատիկեղենից, ընկուզեղենից և տարբեր համեմունքներից պատրաստված մի յուրահատուկ ուտելիք է, որ տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում։ Բերքահավաքից հետո հայկական ընտանիքների տանտիկինները չորացնում, ապա բովում էին կուտեղենը՝ դդմի, արևածաղկի, սեխի և ձմերուկի կորիզները, հետո աղում։ Օգտագործելիս վրան ձեթ էին լցնում և հացը մեջը թաթախելով ճաշակում։
Աղբյուրը՝ համացանց:
Բեգլարյան Հարություն, արհեստների դպրոց, ոսկերիչ