Դվինի արքունական ապանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայ իմաստասերի հետ:
-Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:
-Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:
-Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:
Իմաստասերը պատասխանում է.
-Մեկ հատ խոշոր գիրք:
-Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի~նչ անխելք մարդիկ են այս հայերը»:
-Մարդն ապրում է ոչ միայն հացիվ,-ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմին է մեռնում, գրքի պակասից՝ հոգին: Հոգու սովն ավելի կործնարար է, քան հացի:
Նյութը պատրաստեց Գոռ Բայաթյանը, արհեստների դպրոց համկարգիցների շահագործող