Փիրուզը (ացտեկական քար, արևելքի քար, երկնային քար) ամենայուրօրինակ թանկարժեք քարերի շարքին է դասվում: Փիրուզը մարդկությանը հայտնի է շատ վաղուց՝ ավելի քանի 5000 տարի առաջ: Տարբեր ժողովուրդների մոտ այս քարը տարբեր նշանակություն ունի, անգամ միմյանցից հակադիր:
«Փիրուզ» բառը պարսկական ծագում ունի, նշանակում է «երջանկության քար», իսկ մեկ այլ մեկնաբանությամբ այն նշանակում է «հաղթանակի քար»: Մեկ ուրիշ տեսակետի համաձայն՝ «փիրուզ» բառն ասորական ծագում ունի: Այլ ժողովուրդների մոտ փիրուզը հայտնի է եղել այլ անուններով: Հնդկացի-ացտեկները շատ բարձր են գնահատել այս քարը և այն կարծիքին են եղել, որ դրանք երկնային աստվածուհու արցունքներն են (հենց այս պատճառով փիրուզը երբեմն անվանում են ացտեկական քար): Ֆրանսիացիները փիրուզն անվանում են «թուրքական քար»:
Հին Պարսակաստանում կարծում էին, որ փիրուզը այն մարդկանց ոսկորներն են, ովքեր մահացել են հանուն սիրո: Այստեղ փիրուզը համարվել է սիրո թալիսման: Ացտեկների մոտ նույնպես փիրուզը համարվել է սիրո քար, բայց բացի այդ համարվել է նաև առողջության և բարգավաճման քար: Մեքսիկայի հնդկացիների կարծիքով փիրուզը պատերազմի խորհրդանիշ է:
Փիրուզը կարող է լինել երկնագույնից մինչև կանաչավուն: Հետաքրքիր է, որ երկնագույն փիրուզը համարվում է «երիտասարդ», իսկ կանաչ գույն ունեցող փիրուզը`«ծեր» քար:
Հին ժամանկներում փիրուզը համարվել է բավականին թանկարժեք քար: Շատ հաճախ այս քարից պատրաստել են զարդեր, ինչպես նաև թալիսմաններ և սրբազան կենդանիների պատկերներ: Եգիպտոսում փիրուզից պատրաստել են պատկերներ, որոնք համարվել են համերաշխության խորհրդանիշ: Հնդկացիները փիրուզից պատրաստել են կենդանիների պատկերներ, այն օգտագործել են ծիսակարգային դիմակների պատրաստման մեջ: Արևելքում նույնպես փիրուզը շատ է գնահատվել. դրանից պատրաստել են զարդեր, թալիսմաններ և ամուլետներ:
Այժմ փիրուզն այնքան թանկ չէ, որքան հին ժամանակներում: Իհարկե, արդեն վաղուց մշակվել են փիրուզը կրկնօրինակելու տեխնոլոգիաներ: Եվ հենց այս պատճառով որոշակիորեն փոխվել է մարդկանց վերաբերմունքն այս քարի նկատմամբ:
Ամենագեղեցիկը համարվում է այն փիրուզը, որն աճում է Խորասանում (Իրանում): Փիրուզի միակ բացասական կողմն այն է, որ ժամանակի ընթացքում նրա գույնը կարող է փոխվել, խամրել` հատկապես օճառի, սպիրտի և քսուքների հաճախակի օգտագործման պարագայում:
Կարևոր է այն, որ այս քարն ունի հետաքիքիր մոգական և բժշկական հատկություններ: Ասում են, որ փիրուզն իր տիրոջը ֆինանսական հաջողություններ է բերում: Կա նաև կարծիք, որ փիրուզը ուժեղ մարդկանց համար է, ովքեր չեն վախենում ռիսկի դիմելուց և հակված են հաղթանակ տոնելու բոլոր նոր գործերում:
Այս քարի բժշկական հատկություններից կարևոր է իմանալ, որ այն թեթևացնում է գլխացավը, վերականգնում է թույլ տեսողությունը և ձերբազատում է անքուն գիշերներից:
Աղբյուրը՝ համացանց:
Նյութը պատրաստեց Աստղիկ Ասլանյանը, քոլեջ, նախադպրոցական ուսուցում: