Մրսածության հիվանդությունները բուժվում են դեղամիջոցների միջոցով, որոնք նշանակում է բուժող բժիշկը: Օգտակար է լրացուցիչ ընդունել լիմոնից պատրաստված ըմպելիքներ, որոնք օգնում են հանելու մարմնի թուլությունը, նվազեցնում են մկանային ցավերը և մրսածության հետևանքով առաջացած տհաճ երևույթները:
բաղադրատոմս 1
Կիտրոնով տաք թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 200 միլիլիտր թարմ եփած թեյին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր և մի պտղունց իմբիրի՝ կոճղապղպեղի փոշի։ Խմել փոքր կումերով 2 ժամը մեկ։
բաղադրատոմս 2․
Կիտրոնի կեղևը միջուկի հետ միասին կտրել մեծ և փոքր կտորների, 400 միլիլիտր եռացրած սառեցրած ջրի մեջ լցնել, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր և պինդ փակել 2 ժամ։ Ըմպելիքը քամել և 100 միլիլիտրի չափով ընդունել օրական 4 անգամ։
բաղադրատոմս 3․
Պատրաստման համար անհրաժեշտ է՝ 2 կիտրոն եփել ջեռուցում 20 րոպե մինչև թուլանալը և սեղմել հյութը։ Նոսրացնել այն տաք ջրով 1։1 հարաբերությամբ և ընդունել 2 ճաշի գդալի չափով ամեն ժամ։
Աղբյուրը՝ այստեղ:
Ռուսերենից թարգմանեց Աստղիկ Ասլանյանը, քոլեջ, նախադպրոցական ուսուցում