Զմրուխտ

093947270406Առաջին կարգի, թափանցիկ, վառ կանաչ գույնի թանկարժեք քար է:  Ադամանդից հետո  ամենահինն է: Զմրուխտի գիտական անվանումը էմերալդ է: Զմրուխտի հանքեր կան Սուդանում, Մարոկոյում, Եգիպտոսում և Հնդկաստանում, իսկ զմրուխտի ամենամեծ հանքերը գտնվում են Կոլումբիայում: Զմրուխտի կանաչ գույնը տարբերվում է քարի տարբեր մասերում: Քարի վրա բազմաթիվ բյուրեղներ կան, որոնք օգնում են բնական քարն արհեստականից տարբերել: Ամենաընտիր զմրուխտ քարերը մուգ կանաչագույն բյուրեղներ ունեն, որոնք ավելի թանկարժեք են ավելի բաց գույնով թափանցիկ բյուրեղներից:

Հնում զմրուխտը համարվել է ճշմարտության քար ՝ քար-մարգարե։ Մոգերն ու ալքիմիկոսները զմրուխտը գցում էին ջրի մեջ և գուշակում ապագան։ Զմրուխտը՝ եգիպտական թագուհի Կլեոպատրայի սիրելի քարը,  մինչ այսօր էլ հմայում է իր յուրօրինակ և գայթակղիչ կանաչ երանգով: Զմրուխտը նաև Ներոնի սիրելի քարն էր։ Ներոնը հաճախ էր նայում այդ քարին ` հավատալով, որ այն հանգստացնում է նյարդերը, ազատում սև մտքերի ճնշումից և ճարտասանություն պարգևում։  Զմրուխտի գեղեցիկ, կանաչ գույնը հանգստացնում է աչքերը, ինքնավստահության ներշնչում, հոգեկան ներդաշնակություն, կռահողականություն և  նրբազգացություն պարգևում։  Նախնիները համոզված էին, որ եթե օձի աչքերի մոտ զմրուխտ քար պահենք, օձը կկուրանա: Նրանք հավատացած էին, որ քարն իր տիրոջը տալիս է հավասարակշիռ բնավորություն: Ավելացնում է նրա հարստությունը, կանխում է հիվանդությունները և հոգեբանորեն խաղաղություն ու անդորր է պարգևում: Զմրուխտը լի է էներգիայով և բազմաթիվ հատկություններ ունի: Նա օգտակար է էպիլեպսիան կանխելու համար: Օժտված է նաև այլ բուժիչ   հատկություններով: Մարդու որովայնի վրա գտնվող  էներգետիկ կենտրոնի վրա զմրուխտ քար դնելու դեպքում  մաքրվում ու ակտիվանում է լեղապարկը,  բարելավվում է ստամքսի աշխատանքը, բուժվում է ստամոքի խոցը:  Ջերմորեն  սիրող մարդու մատին զմրուխտը մգանում և ձեռք է բերում ավելի հարուստ գույն։

Աղբյուրը՝ համացանց:

Նյութը պատրաստեց Հարություն Բեգլարյանը, արհեստների դպրոց, ոսկերիչ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s