Թաբուլե

11198591_672286972917634_585984796_n

Թաբուլեն համարվում է արևելյան աղցան, նախուտեստ։ Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու մանր կտարտած մաղադանոսը։ Կարող ենք ավելացնել  թարխուն, լոլիկ, կանաչ  սոխ և ուրիշ կանաչիներ ու համեմունքներ։ Թաբուլեն համեմում են նաև կիտրոնի հյութով ու ձիթապտուղի յուղով։ Այս կերակրատեսակի հայրենիք են հանդիսանում այնպիսի  երկրներ, ինչպիսիք են Լիբանանն ու Սիրիան: Այնտեղ թաբուլեն մատուցվում է հազարի տերևներով։ Բլղուրի փոխարեն օգտագործվում է ավելի փոքր հատիկներով ձավարեղեն՝   կուս-կուս :

Նյութը  պատրաստեց  Ռաֆայել Մնացականյանը,  արհեստների  դպրոց,  խոհարար:

Ոչ միայն հացիվ…

images

Դվինի  արքունական ապանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայ իմաստասերի հետ:

-Ինչո՞ւ  եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

-Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

-Եվ  այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստասերը պատասխանում է.

-Մեկ հատ խոշոր գիրք:

Читать далее

Խրախճանական

cover225x225

Փոշեպատառ ճանապարհով դեպի ամրոց էին շարժվում իշխան Կամսարականի՝ թշնամու մեծաթիվ զորքին պարտության մատնած հեծյալների գունդը՝ խրոխտ ու հաղթանակից  ոգևորված: Իշխանը, որ զգոն ու աչալուրջ մարդ էր, ճանփեզրին՝ ամրոցի դարպասների մոտ, նկատեց ալեհեր մի ծերունու՝ մուրացիկների քուրձը հագին: «Ամենուրեք լրտեսներ են վխտում. պետք է պարզել՝ ով է այս մարդը» ,- մտածեց իշխանը և հրամայեց իր մոտ բերել նրան:

— Ո՞վ ես, ի՞նչով ես զբաղվում,- խստահայաց խոժոռադեմ հարցրեց իշխանը:

Ծերունին խորը ակնածանքով գլուխ տվեց ու ասաց, որ ինքը տաղասաց է, երգում է խնջույքներում. նաև  հետաքրքրաշարժ խնդիրներ, հանելուկներ ու խրախճանականներ է առաջարկում մարդկանց: Այ,  օրինակ, իշխանը կարող է ասել՝ ինչպես եղավ, որ ջրաղացպանն ու իր աղջիկը, քահանան ու կինը թխեցին երեք բաղարջ, սակայն յուրաքանչյուրին հասավ մեկ ամբողջական բաղարջ:

Читать далее

Թաթխան

Թաթխան

Թաթխան, այսինքն հացը  մեջը թաթախելու համար նախատեսված թացան։ Թաթխանը  սերմերից, հատիկեղենից, ընկուզեղենից և տարբեր համեմունքներից պատրաստված մի յուրահատուկ ուտելիք է, որ տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի  շատ շրջաններում։ Բերքահավաքից հետո  հայկական ընտանիքների տանտիկինները  չորացնում, ապա բովում էին  կուտեղենը՝ դդմի, արևածաղկի, սեխի և ձմերուկի  կորիզները, հետո աղում։  Օգտագործելիս վրան ձեթ  էին   լցնում  և հացը մեջը թաթախելով ճաշակում։

Աղբյուրը՝ համացանց:

Բեգլարյան Հարություն, արհեստների  դպրոց, ոսկերիչ

Ամենալավ բանն ինձ համար

11210337_1630743623837898_242658585_n

Աշխարհում կան շատ գեղեցիկ բաներ` սիրելի զբաղմունք, ընկերներ, սեր,երջանկություն և այլն: Ինձ համար լավ բան է, որ ես կարող եմ իմ երկրում ապրել հանգիստ ու խաղաղ, որ ես կարող եմ ստանալ լավ կրթություն և ապագայում դառնալ լավ մասնագետ, ամենալավ բանն է, որ ունեմ լավ ընկերներ ,որ ես իմ համայնքի մի մասնիկ եմ, որտեղ արդեն շուրջ 2 տարի   իմ ուժերի չափով կարողանում եմ օգնել կարիքավորներին: Դա ինձ համար ամենալավ բաներից մեկն է: Ես երջանիկ եմ, ես սովորում եմ մի հրաշալի վայրում`՝  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում, և դա ինձ համար շատ լավ է: Ինձ համար ամենալավ բանն աշխարհում իմ ընտանիքն է, ընտանիք,  որը  շատ եմ սիրում, ընտանիք, որի համար պատրաստ եմ անել անհնարինը,  ընտանիք` որտեղ ապրում են իմ շատ սիրելի մարդիկ` մայրս, որն իմ ամբողջ կյանքն է, հայրս` որին շատ եմ սիրում,  և քույրս, որի համար պատրաստ եմ ամեն ինչ անել : Մի խոսքով, ինձ համար ամենալավ բանն ինձ շրջապատող աշխարհն է:

Աղավնի Սահակյան, քոլեջ, նախադպրոցական ուսուցում

Քանդակագործ Միքելանջելոն հայրենի քաղաքի պաշտպանական շինությունների ճարտարագետ

d980ee37061cd98d179e6a4fa2309834

Հռոմի Պապի՝ Ֆլորենցիա քաղաքի վրա հարձակվելու ժամանակ Միքելանջելոյին՝ նշանավոր նկարչին և քանդակագործին, նշանակեցին հայրենի քաղաքի պաշտպանական շինությունների ճարտարագետ:

Միքելանջելոյի՝ մի քանի մղոն տարածությամբ  պարիսպների ուսումնասիրությունից հետո անմիջապես գործի անցան շինարարներն ու որմնադիրները: Հարյուրավոր գյուղացինեի՝ ոտքի վրա հապճեպորեն կազմված խմբերը շինարարական նյութեր էին բերում: Որմնադիրներն այդ ընթացքում նորոգում էին պատերի և աշտարակների՝ թշնամիների հարձակումներից խոցելի դարձած տեղերը:

Читать далее

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության եզրույթների բառարան

1391343145_rebenok-i-komp

բլոկ պիտանիա – սնուցման համակարգ

դեսքթոփ – աշխատանքային սեղան

դիլեյթ  անել – ջնջել

դիսկ — սկավառակ

ինֆորմացիա – տեղեկատվություն

ինտերնետ – համացանց

Читать далее