Կանաչ դեղատուն. դաղձ

OLYMPUS DIGITAL CAMERA

Դիլիջանում Մկնատամի աղբյուրից ջուր խմելիս նկատեցինք, որ շուրջը լիքը դաղձի թփեր են,  ուսուցիչների խորհրդով ու մասնակցությամբ  սկսեցինք հավաքել՝ երեկոյան թեյ խմելու: Այդպես էլ արեցինք: Հետո դաղձի մասին իմացա, որ այն հրաշալի ու պիտանի է ոչ միայն խոհանոցում, այլև իր բուժական հատկություններով  պարզապես անփոխարինելի է:

Դաղձը բազմամյա խոտաբույս է: Այս բույսի ցեղի «մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից, որին բուսաշխարհի աստվածուհին` Պերսեֆոնեն, դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:

Читать далее

Կանաչ դեղատուն. եզան լեզու

L8plYMJ9ISWIH6x5QvIKRzj7vn

Աղավնավանքի վանական համալիր բարձրանալիս ու իջնելիս պատվելի Թամարի խորհրդով ու հորդորով սկսեցի «եզան լեզու»  կոչվող դեղաբույսը հավաքել: Այն աճած էր հենց ճանապարհի եզրին: Գետնին փռված տերևներով բույս է: Մեր ուսուցիչներից իմացա, որ լայն կրառություն ունի բժշկության մեջ:

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ:

Читать далее