Աղավնավանքի վանական համալիր բարձրանալիս ու իջնելիս պատվելի Թամարի խորհրդով ու հորդորով սկսեցի «եզան լեզու» կոչվող դեղաբույսը հավաքել: Այն աճած էր հենց ճանապարհի եզրին: Գետնին փռված տերևներով բույս է: Մեր ուսուցիչներից իմացա, որ լայն կրառություն ունի բժշկության մեջ:
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ:
Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։ Ժողովրդական բժշկության մեջ եզան լեզվի տերևները եռացող ջրում լավ լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:
Ինձ ասացին, որ թուրմը օգտակար է ատամոքսի այրոցի համար: Մեր ուսուցիչները հենց դրա համար էին հավաքում:
Թարմ հյութ ստանալու համար բույսի մաքուր լվացված տերևներն անցկացնում են մսաղացով` մառլյայով քամելուց հետո 1:10 հարաբերությամբ խառնում գոլ ջրի հետ, ըստ ցանկության` ավելացնում մեղր: Պատրաստի թուրմը օրը 3 անգամ ըմպում են 1 ճաշի գդալ:
Նյութը` Աննա Պետրոսյանի, քոլեջ, նախադպրոցական ուսուցում