Կանաչ դեղատուն. դաղձ

OLYMPUS DIGITAL CAMERA

Դիլիջանում Մկնատամի աղբյուրից ջուր խմելիս նկատեցինք, որ շուրջը լիքը դաղձի թփեր են,  ուսուցիչների խորհրդով ու մասնակցությամբ  սկսեցինք հավաքել՝ երեկոյան թեյ խմելու: Այդպես էլ արեցինք: Հետո դաղձի մասին իմացա, որ այն հրաշալի ու պիտանի է ոչ միայն խոհանոցում, այլև իր բուժական հատկություններով  պարզապես անփոխարինելի է:

Դաղձը բազմամյա խոտաբույս է: Այս բույսի ցեղի «մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից, որին բուսաշխարհի աստվածուհին` Պերսեֆոնեն, դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:

Դարեր շարունակ Հայաստանում դաղձով թեյը խմել են ուտելուց հետո որպես մարսողությունը կարգավորող թեյ: Այն հայտնի է որպես սովորական թեյի այլընտրանք առանց կոֆեինի:

Միջնադարյան հայկական բժշկության մեջ դաղձը օգտագործվել է որպես հակասթրեսային և հակաբորբոքային միջոց, ինչպես նաև անքնությունը, սրտանոթային անբավարարությունը, շնչառական և մարսողական հիվանդությունները բուժելու համար: Դաղձը, որպես լավ դեղաբույս, հայտնի է եղել այնպիսի նշանավոր հայ բժիշկների, ինչպիսիք են Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին և այլք:

Դաղձից թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած դաղձի տերևներ ու վրան լցնում 1 բաժակ եռջուր` թողնելով մնա 30 րոպե: Հետո կարելի է քամել ու գոլ վիճակում դանդաղ կումերով խմել` օրվա ընթացքում: Այս թուրմը կարելի է օգտագործել կոկորդը եւ բերանի խոռոչը ողողելու, ինչպես նաեւ՝ մաշկի քորը հանգստացնելու նպատակով:

Տերևների փոշուց մի պտղունց կարելի է լցնել լեզվի վրա և վրայից գոլ ջուր խմել: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին ու բերանի վատ հոտին:

Դաղձը լայնորեն կիրառվում է նաև սննդի մեջ: Այն ավելացնում են կարկանդակին, աղցանին, պանրին, բանջարեղենով և մսով պատրաստված ճաշատեսակներին: Դաղձի հյութը կարտոֆիլի հյութի հետ մեկտեղ հիանալի միջոց է ստամոքսի բարձր թթվայնության հետևանքով առաջացած այրոցի դեմ:

Նյութը պատրաստեց Սվետլանա Մանգասարյանը, քոլեջ, գործավար-թարգմանիչ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s