Ներկայանում եմ…

12047110_1501331406853942_3316177060610462239_n

Ես Բարեղամյան Ստելլան եմ, եկել եմ գեղարվեստի ավագ դպրոցից, չնայած առաջին դասարանից սովորել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Սիրում եմ նկարել և զբաղվում եմ նկարչությամբ, որոշել եմ հետագայում դառնալ դիզայներ (ինտերիերի դիզայն): Շատ եմ սիրում գրքեր կարդալ, վերջին կարդացածս գիրքը եղել է Ջեյն Էյրի <<Շարլոտա Բրոնտե>> վեպը: Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով և երաժշտություն լսելով: Շատ ընկերասեր մարդ եմ և միևնույն ժամանակ շատ նեղացկոտ: Այս տարի դպրոցս պետք է ավարտեմ, բայց շատ կկարոտեմ իմ դպրոցը, իմ ընկերներին և իմ բարի ուսուցիչներին:

Ստելլա Բարեղամյան, ավագ դպրոց,  նկարիչ

Փոքրածավալ կարի մեքենա

мини_швейная_машинка

Փոքրածավալ կարի մեքենան գեղեցիկ և հարմարավետ գյուտ է, որից օգտվում են շատ-շատերը: Սովորական կարի մեքենայի միջոցով  աշխատանքներն ու ձեռագործությունները շատ տարածված էին կանանց շրջանում,  հիմա էլ տնային տնտնեսուհիների  մեծամասնությունը նախընտրում է հենց այս մեխանիզմը՝ հաճախելով ատելիեներ և կարուձևի արհեստանոցներ:

Բայց մեզ ծանոթ այս կարի մեքենաները մի շարք թերություններ ունեն. Դրանք շատ ծավալուն են, աղմկոտ, ծանր, բացի այդ, այդպիսի կարի մեքենա գնելիս ստիպված ես մեծ գումարներ ծախսել, չէ՞ որ, որպես կանոն, դրանք բոլորը հագեցած են մեծաքանակ գործողություններով, որոնք երբեք էլ ձեզ պետք չեն գալիս:

Читать далее

Կարոտ

11210337_1630743623837898_242658585_n

Կարոտ…զգացմունք, որին հաղթելը դժվար է, զգացմունք, որի դեմ պայքարելը դժվար է:  Երկչոտ այս բառը ուղղակի կոչվում է կարոտ:  Չեմ կարող բացատրել, թե ինչ է կարոտը, բայց գիտեմ, որ բոլորը կարոտում են, շատերը կարոտում են իրենց երիտասարդությունը, շատերը` մանկությունը, բայց մարդկանց մեծ մասը կարոտում է իրենց սիրելի մարդկանց, կարոտում են նրանց, ովքեր այս պահին իրենց կողքին չեն, հեռու են իրենցից, և դու չես կարող ոչինչ անել նրանց տեսնելու համար:  Հենց ամենավատն էլ դա է, երբ դու ուզում ես, բայց անզոր ես…

Читать далее

Ներկայանում եմ…

11709621_1634932926747449_5153955915361403279_n

Ես Գաբրիելյան Գոհարն եմ: Ավարտել եմ Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցը: Այժմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալրի գործավարություն-թարգմանչություն բաժնում: Սովորում եմ 2-րդ կուրսում: Մեծ տպավորություններ ունեմ և՛ քոլեջից, և՛ դասավանդող ուսուցիչներից, և՛ ուսանողներից: Իմ կյանքում առաջին անգամ է, որ ես սովորում եմ թափանցիկ դասարաններում, շատ հետաքրքիր է: Ուսուցիչները շատ հմուտ են իրենց գործի մեջ, ջերմ և սիրալիր, ուսանողները` բարի, ընկերասեր և ուրախ: Ես անցնում եմ նոր առարկաներ՝ անվտանգություն և առաջին բուժօգնություն, գործարար փաստաթղթերի ստեղծում և դասակարգում: Քոլեջում մենք նաև ամեն առավոտ անցկացնում ենք ընդհանուր պարապմունք, որը նույնպես շատ հետաքրքիր է անցնում:

Читать далее

Սանդ

20141012_160455

Հայոց հացահատիկի աստվածուհի Աշորայի աջ ոտքի մույկը քարե էր, ձախ ոտքինը՝ փայտե: Մի անգամ աստվածուհին երկնքից իջավ և սկսեց քայլել երկրի վրա: Բայց դեռ մի քանի քայլ չարած՝մույկերն սկսեցին նեղել ու ցավեցնել նրա ոտքերը: Աշորան չդիմացավ անասելի ցավերին, հանեց ու դեն շպրտեց մույկերը և համբարձեց երկինք:
Մարդիկ վերցրին աստվածուհու մույկերը և դարձրին հացահատիկ կամ աղ ծեծելու  սանդեր: Հետո մույկերի նմանությամբ սկսեցին քարե ու փայտե սանդեր պատրաստել, բայց ոչ ոք չկարողացավ Աշորայի համար մի զույգ այնպիսի կոշիկ սարքել, որ աստվածուհու ոտքը չցավեցներ:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան  «Հացապատում», էջ 8:

Նյութը պատրաստեց Անուշ Աղաջանյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար:

Ներկայանում եմ…

fb_img_1441956263061Ես Հակոբյան Թամարան եմ: Եկել եմ քաղաքի կենտրոնից: Ես սովորում էի գեղարվեստի ավագ դպրոցում, բայց այժմ վարժարանում՝  12-4 դասարում:  Ես ընկերասեր եմ, զբաղվում եմ նկարչությամբ և  ցանկանում եմ դառնալ մուլտիպլիկատոր-նկարիչ:   Սկզբից  ես ցանկանում էի գնալ Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական քոլեջ, բայց չստացվեց:  Ես մի քիչ տխրեցի, բայց ինձ ասացին, թե Բանգլադեշում կա <<Մխիթար   Սեբաստացի>> կրթահամալիրի Գեղարվեստի դպրոց, ու  ես շատ ուրախացա այս նորությունից: Այժմ այդ կրթահամալիրի սովորող եմ:  Բացի նկարչությունից ես ուսումնասիրում եմ աստղագիտություն և կենսաբանություն:

Ալեքսանդրիտ

download

Ալեքսանդրիտը  կամ ռուսական մարգարեական քարը համարվում է  ամենազարմանալի  թանկարժեք քարերից մեկը: Նրա  գլխավոր յուրահատկությունն այն է, որ փոփոխում է գույնը: Ֆինն հանքաբան  Ն. Նորդենշելդը,  ով  հայտնաբերել է  ալեքսանդրիտը  1834 թ, նկատել է, որ  այս  թանկարժեք  քարը մոմի  լույսի տակ դառնում է  մուգ կարմիր, չնայած արևի լույսի տակ   ունի  կանաչ երանգավորում:

Читать далее

Սնկով և պանրով իտալական կոստինի

snkov-ev-panrov-kostiniՍոխը մաքրել, կտրատել, թեթևակի տապակել ձիթայուղով: Սնկերը կիսել, բարակ կտրատել: Տապակել ձիթայուղի մեջ, մինչև դառնա ոսկեգույն: Սոխը լցնել սնկի վրա, ավելացնել մանրացրած կանաչին և սխտորը, տապակել ևս մեկ րոպե: Սունկը վերցնել կրակից, ավելացնել սերուցքը, կիտրոնի կեղևը, աղ, պղպեղ, խառնել և սառեցնել: Սառչելուց հետո ավելացնել քերած պանիրը, խառնել: Հացի շերտերը ջեռոցի մեջ չորացնել երկու րոպե: Խառնուրդը քսել հացերի վրա, նորից դնել ջեռոցը, մինչև պանիրը հալվի, մոտ 3-4 րոպե: Մատուցել տաք վիճակում:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, խոհարար

Ադամանդ

146298_original-copy

Ադամանդը եզակի քար է, չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։ Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։ Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»: Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա:

Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում է նրա իսկ դեմ։ Երբեք երջանկություն չի բերում նրան, ով այն գնել է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։

Читать далее