Ադամանդ

146298_original-copy

Ադամանդը եզակի քար է, չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։ Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։ Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»: Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա:

Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում է նրա իսկ դեմ։ Երբեք երջանկություն չի բերում նրան, ով այն գնել է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։

Ըստ Բուֆլերի՝ «Երջանկությունը նման է ադամանդի, բավականությունը՝ ջրի կաթիլի»։ Իսկ ըստ Կոկո Շանելի՝ «Ադամանդներն առավելագույն արժեք են նվազագույն չափերի մեջ»։

Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։

Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։

Էրմիտաժում պահվում է 18-րդ դարի մի եզակի ծխախոտատուփ՝ երկու առյուծների պատկերով։ Այդ առյուծների աչքերն ադամանդյա են։ Ամեն աչքի կենտրոնում տեղադրված է սուտակ՝ իբրև բիբ։

Նյութը պատրաստեց Արման Բերակչյանը, ոսկերիչ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s