Ալեքսանդրիտը կամ ռուսական մարգարեական քարը համարվում է ամենազարմանալի թանկարժեք քարերից մեկը: Նրա գլխավոր յուրահատկությունն այն է, որ փոփոխում է գույնը: Ֆինն հանքաբան Ն. Նորդենշելդը, ով հայտնաբերել է ալեքսանդրիտը 1834 թ, նկատել է, որ այս թանկարժեք քարը մոմի լույսի տակ դառնում է մուգ կարմիր, չնայած արևի լույսի տակ ունի կանաչ երանգավորում:
Հանդիպում են նաև ցերեկային լույսի տակ գրեթե թափանցիկ կամ երկնագույն ալեքսանդրիտներ, իսկ արհեստական լուսավորության ներքո մորեգույն կամ մանուշակակարմրավուն ալեքսանդրիտներ:
Իր անունն ալեքսանդրիտը ստացել է 1842 թ. ռուսական Ալեքսանդր 2-րդ կայսեր անունից: Սկզբում ալեքսանդրիտը հայտնբերվել էր միայն Ռուսաստանում, հատկապես Ուրալում, ինչի արդյունքում այն ստացել էր ուրալյան խրիզոբերիլ անվանումը, բայց այնուհետև այս թանկարժեք քարը հայտնաբերվեց նաև այլ վայրերում:
Ալեքսանդրիտը բարձր գին ունեցող թանկարժեք քար է, գնի առումով զիջում է միայն թանկարժեք քարերի շարքում լիդերներին` ադամանդին, շափյուղային, զմրուխտին:
Ալեքսանդրիտի մոգական հատկությունները տարբեր են. ասում են ալեքսանդրիտը նախազգուշացնում է վտանգի մասին այն ժամանակ, երբ քարը դեղին երանգ է ստանում:
Այս յուրահատկության շնորհիվ ալեքսանդրիտն անվանում են նաև մարգարեական քար: Կա նաև կարծիք, որ ալեքսանդրիտի գունային փոփոխման յուրահատկությունը կարող է գիտակցական և էմոցիոնալ հավասարություն պարգևել քարի տիրոջը:
Այս քարին վերագրում են նաև բուժական հատկություններ: Քարի գունային երկակիությունը կապում են արյան երկու տեսակների հետ՝ երակային և զարկերակային: Սա նշանակում է, որ ալեքսանդրիտը լավ ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա:
Նյութը պատրաստեց Նվարդ Բաղդասարյանը, ավագ դպրոց, նկարիչ