Ես Գաբրիելյան Գոհարն եմ: Ավարտել եմ Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցը: Այժմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալրի գործավարություն-թարգմանչություն բաժնում: Սովորում եմ 2-րդ կուրսում: Մեծ տպավորություններ ունեմ և՛ քոլեջից, և՛ դասավանդող ուսուցիչներից, և՛ ուսանողներից: Իմ կյանքում առաջին անգամ է, որ ես սովորում եմ թափանցիկ դասարաններում, շատ հետաքրքիր է: Ուսուցիչները շատ հմուտ են իրենց գործի մեջ, ջերմ և սիրալիր, ուսանողները` բարի, ընկերասեր և ուրախ: Ես անցնում եմ նոր առարկաներ՝ անվտանգություն և առաջին բուժօգնություն, գործարար փաստաթղթերի ստեղծում և դասակարգում: Քոլեջում մենք նաև ամեն առավոտ անցկացնում ենք ընդհանուր պարապմունք, որը նույնպես շատ հետաքրքիր է անցնում:
Ազատ ժամանակ ես սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, սիրում եմ երաժշտություն լսել, դուրս գալ զբոսանքի ընկերներիս կամ ընտանիքիս անդամների հետ: Սովորաբար ես կարդում եմ արտասահմանյան գրականություն, սիրում եմ արկածային գրքեր: Վերջին կարդացածս գիրքը եղել է Անգլուխ ձիավորը, և կարելի է ասել, որ դա դարձել է իմ սիրելի գրքերից մեկը: Նախընտրում եմ արտասահմանյան երաժշտությունը: Սիրում եմ նաև ուրախ և պարային երաժշտություն:
Նյութը պատրաստեց Գոհար Գաբրիելյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար