Փոքրածավալ կարի մեքենա

мини_швейная_машинка

Փոքրածավալ կարի մեքենան գեղեցիկ և հարմարավետ գյուտ է, որից օգտվում են շատ-շատերը: Սովորական կարի մեքենայի միջոցով  աշխատանքներն ու ձեռագործությունները շատ տարածված էին կանանց շրջանում,  հիմա էլ տնային տնտնեսուհիների  մեծամասնությունը նախընտրում է հենց այս մեխանիզմը՝ հաճախելով ատելիեներ և կարուձևի արհեստանոցներ:

Բայց մեզ ծանոթ այս կարի մեքենաները մի շարք թերություններ ունեն. Դրանք շատ ծավալուն են, աղմկոտ, ծանր, բացի այդ, այդպիսի կարի մեքենա գնելիս ստիպված ես մեծ գումարներ ծախսել, չէ՞ որ, որպես կանոն, դրանք բոլորը հագեցած են մեծաքանակ գործողություններով, որոնք երբեք էլ ձեզ պետք չեն գալիս:

Այսօրվա փոքրածավալ կարի մեքենաները հրաշալի այլընտրանք են  սովորական խոշոր չափերով կարի մեքենաներին, որոնք միշտ չէ, որ հարմար են պահելու  ու հաճախ աննպատակամետ են օգտագործելու համար:

Չնայած փոքր չափերին՝ փոքրածավալ կարի մեքենաները փայլուն կարողանում են լուծել բոլոր խնդիրները և անում են այն ամենը, ինչ իրենց <<մեծ եղբայրները>>: Փոքրածավալ կարի մեքենաները ունեն պարզ գործածություն, շատ չեն կշռում, իսկ դրանց պահպանման համար դուք խնդիրներ չեք ունենում:

Այսպիսի նրբիկ կարի մեքենաները հեշտ են տեղավորվում պահարանում, պահարանի դարակում և անհրաժեշտության դեպքում դրանք  կարելի է անգամ փաթեթավորել ճամպրուկում կամ պայուսակում, և ճամփորդության մեկնել: Անհայտ է, թե ձեզ երբ պետք կգա կարի ծառայությունը, իսկ փոքրածավալ կարի մեքենայով դուք կարող եք միշտ ինքնուրույն լուծել առաջացած խնդիրները:

Այս յուրատեսակ սարքերը կարող են աշխատել և՛ հոսանքով, և՛ լիցքավորիչներով, և չնայած դրան` դրանք շատ բան կարող են անել: Մեքենան հիանալի գլուխ է հանում բոլոր տեսակի կտորներից (այդ թվում՝ ջինսե կտորից, մետաքսից, ատլասից և բամբակից), նաև կարող է իրականացնել ցանկացած կարատեսակ:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանեց Գոհար Գաբրիելյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s