Ներկայանում եմ…

10436250_385203355009521_1027623505493879657_n

Ես Հարությունյան Դիանան եմ : Եկել եմ  Գեղարվեստի ավագ դպրոցից:  Ընտրել եմ նկարչություն մասնագիտությունը: Հիմա սովորում եմ  Ավագ դպրոց վարժարանում՝  11–ի դասարանում: Ընտրությունիցս երևի պարզ դարձավ, որ սիրում եմ նկարել: Վաղուց էի ցանկանում տեղափոխվել վարժարան, բայց ոչ նրա համար, որ Գեղարվեստը սրտովս չէր, կամ  չէի սիրում, այլ նրա համար, որ ընկերուհիներս էին  սովորում Վարժարանում:  Հիմա դեռ փորձում եմ գտնել իմը  նոր միջավայրիս մեջ: Չեմ սիրում, երբ օրս պասիվ է անցնում, ինձ թվում է Վաժարանը հենց այն դպրոցներից մեկն է,  որտեղ երևի թե անհնար է առանց որևէ խենթության կամ  բարձր տրամադրության: Տպավորություններս ու սպասումներս շատ-շատ են, հուսամ, որ ո՛չ տպավորություներս դեպի վատը կփոխվեն, ո՛չ էլ  սպասումներս կմնան օդում: