Ռոբին Նյուտոն -Կենդանիները քաղաքում

download

2011 թվականի դեկտեմբերյան մի գիշեր արջը եկավ Կանադայի Վանկուվեր քաղաք: Քայլեց փողոցներով, անցավ շենքերի, խանութների և գրասենյակների մոտով: Հետո նա գտավ ուտելիք ռեստորանին կից  աղբարկղերում և սկսեց ուտել: Առավոտյան ինչ-որ մեկը տեսավ արջին և ոստիկանություն կանչեց: Ոստիկանությունը եկավ կենդանաբանական այգու անասնաբույժի մեքենայով: Նրանք արջին դրեցին բեռնատարի մեջ և տարան  քաղաքից դուրս` դեպի լեռներ: Բարեբախտաբար արջը ապահով էր, բայց ինչ է տեղի ունենում այլ երկրներում, երբ մեծ կենդանիները իջնում են քաղաք:

Читать далее

Այնթապի ասույթներ արհեստների մասին

320px-Gaziantep_overview

Արհեստավորը երբեք չի խաբվի:

Արհեստատավորին կինը մինչև կեսօր անոթի կը մնա:

Արհեստավորին ոտքը պետք է կոտրուկ ըլլա:

Արհեստը մարդս ամոթապարտ չի ձգեր:

Արհեստը շատ, կինն անոթի:

Читать далее

Շարֆերի ներկում կարուձևի արհեստանոցում

Ձեռարվեստի մեր դասաժամին ծանոթացա շարֆերի ներկման  տեխնիկայի տարբեր ձևերի: Առաջին անգամ էի աշխատում բատիկայի համար նախատեսած ներկերով: Միատոն շիֆոնե գործվածքը ներկեցի հանգույցի տեխնիկայով, և արդյունքում ստացվեցին գեղեցիկ շարֆեր: Առաջին անգամ էի աշխատում բատիկայով,  ինձ շատ դուր եկավ նման աշխատանքը:  Ինչու չէ, այն այսօր  ժամանակակից է և գունեղ:

Հերմինե Պետրոսյան, քոլեջ, նախադպրոցական կրթություն

Это слайд-шоу требует JavaScript.

Աֆորիզմներ աշխատանքի մասին

նկար

Աշխատանքը չի խայտառակում մարդուն, դժբախտաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:

Գրանտ

Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:

Լիվիոս

Читать далее

Վամպիրներ իսկապես գոյություն ունեն

istock_000022950975small

Փոքր տարիքում ես հաճախ էի գնում կենդանաբանական այգի: Հիշում եմ, որ վախենում էի առյուծներից և ծիծաղում կապիկների վրա, բայց երբ հայրիկն առաջարկեց արձակուրդներին ընտանիքով գնալ Մալազիա, ես այդքան էլ տպավորված չէի այդ մտքից: Մենք տեսանք չինական շուկան, եղանք Հինդու քարանձավի տաճարում, հովանոցով շրջեցինք քաղաքի տեսարժան վայրերով, իսկ կենդանաբանական այգին մի փոքր ձանձրալի և մանկական թվաց: Նույնիսկ դրանից հետո մենք որոշեցինք մեր վերջին օրը դարձյալ Կուալա Լումպուրում անցկացնել: Ինչպես պլանավորել էինք,  որոշեցինք մի գեղեցիկ, լիցքաթափող զբոսանք կատարել կենդանաբանական այգու շրջակայքում:

Читать далее

Սմբուկը գազարով

post14

Թուրքական խոհանոցը չի դադարում  զարմացնել իր համեղ բաղադրատոմսերով: Սմբուկը  կտրատել  երկար և բարակ շերտերի, աղ ցանել  ու թողնել մոտավորապես կես ժամ: Դրանից հետո լվանալ սառը, մաքուր  ջրում:

Լոլիկները և սոխը մանրացնել, գազարը քերել  քերիչի մեծ անցքերով: Զանգվածը խառնել իրար և թեթևակի տապակել  թավայի մեջ, ավելացնել տաքդեղ և աղ: Առանձին տապակել  նաև սմբուկը: Սմբուկի ամեն մի շերտը պատել լոլիկի, գազարի ու սոխի խյուսով, դնել թավայի մեջ ու ձեթ ավելացնել: 10 րոպե եփել  ջեռոցում 180 աստիճանի տակ: Մատուցելիս կարելի է կանաչիով զարդարել: Փոխանցի՛ր այս  բաղադրատոմսը ընկերներիդ, որպեսզի նրանք էլ փորձեն պատրաստել:

Читать далее

Բրենդան Դան- Խաբեություն

istock_000013261787small

Մոն սպասում էր դասարանից դուրս: Նա իրեն վատ էր զգում: Նա  իրեն վատ էր զգում քննական ողջ շաբաթվա ընթացքում: Այսօր նա երկու քննություն ունի: Ֆիզիկան առաջինն է, իսկ նա ատում է ֆիզիկան. դա նրա չսիրած առարկան է: Բայց դա նրա վերջին քննությունն է: Թերին իր շարքից հետ նայեց, հետո արագ թեքվեց: Մոն մտածում էր, որ նա մեղավոր է: Նա ֆիզիկայից ոչ մի խնդիր չունի: Նա ընդհանրապես ոչնչից խնդիր չունի:

Читать далее

Ածիկ

hqdefault

Հայքը հայոց աշխարհի տանիքն է: Մի անգամ ձմեռն այնպես պինդ նստեց այնտեղ, որ ոչ ոք գարուն, ամառ ու աշուն չտեսավ: Մարդիկ տներում փակվեցին, անասունները՝ գոմերում: Մոռացան և´ վար ու ցանքս, և´ արտ ու այգի: Սերմացու ցորնահատիկները սկսեցին  ուռչել և գիշերները տարօրինակ ձայներ հանել: Մարդիկ ստիպված ցորենի մի մասը  փռեցին սկուտեղների վրա: Ամեն օր մի քիչ ջուր էին ցողում,  խոնավացնում, որպեսզի «մեղմեն սերմացուի բարկությունը»:

Читать далее