Փոքր տարիքում ես հաճախ էի գնում կենդանաբանական այգի: Հիշում եմ, որ վախենում էի առյուծներից և ծիծաղում կապիկների վրա, բայց երբ հայրիկն առաջարկեց արձակուրդներին ընտանիքով գնալ Մալազիա, ես այդքան էլ տպավորված չէի այդ մտքից: Մենք տեսանք չինական շուկան, եղանք Հինդու քարանձավի տաճարում, հովանոցով շրջեցինք քաղաքի տեսարժան վայրերով, իսկ կենդանաբանական այգին մի փոքր ձանձրալի և մանկական թվաց: Նույնիսկ դրանից հետո մենք որոշեցինք մեր վերջին օրը դարձյալ Կուալա Լումպուրում անցկացնել: Ինչպես պլանավորել էինք, որոշեցինք մի գեղեցիկ, լիցքաթափող զբոսանք կատարել կենդանաբանական այգու շրջակայքում:
Շուտ արթնանալուց, բացման ժամին այնտեղ լինելուց, ավտոբուս նստելուց, մոլորվելուց և վերջապես կենդանաբանական այգին գտնելուց հետո` ես արդեն զղջում էի, որ գնացել էիք այնտեղ: Ասեմ, որ դա այն չէր, ինչին սպասում էի:
Հենց որ ներս մտանք, մենք տեսանք մի հսկա լիճ, որ լիքն էր բոլոր տեսակի թռչուններով՝ անգղեր` այնքան մեծ, որքան ես, ֆլամինգոներ և փորահավեր: Ամենալավը փղի պարիսպն էր, որտեղ փղերը իրենց կնճիթները դուրս էին հանում և համարյա մեզ էին դիպչում: Այնտեղ կենգուրուներ և ջայլամներ կային, կապիկների տարբեր տեսակներ, և մենք պետք է ծախսեինք ամենաքիչը կես ժամ, որպեսզի տեսնեինք վագրերին, որոնք մռնչում էին և հորանջում՝ ցուցադրելով իրենց սարսափեցնող ատամները: Այս ամենը շատ հետաքրքիր էր, բայց մենք այս կենդանիներին տեսնում ենք համացանցով և հեռուստատեսությամբ: Իրական զարմանքն սկսվեց, երբ մենք մտանք պարիսպի դռնից ներս: Մենք ակնկալում էինք, որ կտեսնենք թռչունների և գնում էինք դեպի աջ վանդակը, երբ ձախ կողմում՝ տախտակի վրա, տեսանք տեղեկացնող գրությունը: Գրված էր՝ «թռչող աղվես» կոչվող հսկայական չղջիկների տեսակներ: Մենք ետ շրջվեցինք: Մեր հետևում՝ երեք մղոն այն կողմ, իմ՝ երբևէ տեսած ամենաահազդու արարածներն էին, և մենք նրանց վանդակում էինք: Աղվեսի չափեր ունեցող հսկա չղջիկները կախված էին վերևից ներքև և քնած էին: Մենք կարդացել էինք, որ նրանք բուսակերներ են, բայց դրանք տեսնելուց հետո ես սկսեցի հավատալ վամպիրների բոլոր պատմություններին: Պատկերացնում էինք, որ եթե նրանք արթնանային, իրենց ատամները կխրեին մեր պարանոցների մեջ: Մենք, որքան հնարավոր է, լուռ շրջվեցինք դեպի դուռը: Հետո ինչ- որ բան ընկավ, ինչ- որ մեկը բացեց իր հսկա թևերը… Մենք փախանք:
Աղբյուրը՝ այստեղ:
Անգլերենից թարգմանեց քոլեջի գործավար — թարգմանիչների խումբը
Խորհրդատու՝ Անահիտ Մելքոնյան
Խմբագիր՝ Թամար Ղահրամանյան